Ամերիկացի հայրն ու դուստրը հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենալայն լեզու ունեցողներ
LifestyleԱմերիկացի Բայրոն Շլենկերը և նրա 14-ամյա դուստրը ոչինչ չեն արել՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար: Դրա համար բավարար էր միայն ծնվել ու ապրել:
Շլենկերների ընտանիքը ապրում է Նյու Յորք նահանգի Սիրակուզա ոչ մեծ քաղաքում: Հոր լեզուն երկու սանտիմետրով ավելի լայն է, քան iPhone 6-ը: Բայրոնի լեզվի լայնությունը ռեկորդային է և կազմում է 8.6 սմ: Բայրոնին գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենալայն լեզու ունեցող։
Նրա 14-ամյա դուստրը կարող է պարծենալ 7.3 սմ լայնությամբ լեզվով, ինչը նրա լեզուն ամենալայնն է դարձնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում: