Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Օտարերկրյա ներդրողները հասկանում են, որ Հայաստանը տարածաշրջանում դարձել է հանգուցակետ

ՀՀ կառավարությունը հաջորդական ծրագրերի իրականացմամբ ձգտում է Հայաստանը դարձնել օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ երկիր: «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումային քաղաքականության վարչություն պետ Վահագն Լալայանի հետ Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների, ակնկալվող խոշոր ներդրումային ծրագրերի ու Հայաստանով հետաքրքրված երկրնե րի մասին:

Բարեփոխումներ և զարգացման ծրագրեր`գրավիչ ներդրումային միջավայր ունենալու համար

Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխմանն ուղղված մի քանի ծրագրեր կարող եմ նշել, որոնք արդեն ընթացքում են և կարելի է ասել` շուտով կտան արդյունքներ: Առաջինը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ իրականացվող ծրագիրն է: ՏՀԶԿ-ն միջազգային տնտեսական կազմակերպություն է, որի անդամ են 34 պետություններ և որի առաջարկությունները մեծ հեղինակություն ունեն աշխարհում: Մենք ՏՀԶԿ-ի հետ ծրագիր ենք իրականացնում` ուղղված Հայաստանի երկու ոլորտների մրցունակության բարձրացմանը` ագրոբիզնես և ոչ մետաղական շինանյութեր: Այս տարի և մյուս տարվա սկզբին պետք է ապահովենք ծրագրի իրականացման փուլում զեկույցներում ներկայացված առաջարկությունների արդյունավետ ու նպատակային իրագործումը: Դրա արդյունքում կունենանք ավելի բարեփոխված ոլորտ ու ներդրողների համար ավելի գրավիչ պայմաններ: Ինչու չէ նաև այլ դոնորների ու ՏՀԶԿ-ի միջոցով օտարերկրյա լրացուցիչ ներդրողներ կներգրավենք:

Հաջորդը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ԵՄ Թվիննինգ ծրագրի շրջանակներում իրականացվող Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներն են: Վերոնշյալ ծրագրերի շրջանակներում մենք պատրաստվում ենք վերանայել օտարերկրյա ներդրումների մասին գործող օրենսդրությունը, արդիականացնել այն, համապատասխանեցնել նոր իրականությանը, ուժեղացնել օտարերկրյա ներդրողների իրավունքների պաշտպանությունը, արտոնությունները, ամրագրել այլ մեխանիզմներ: Արդյունքում կունենանք օտարերկրյա ներդրողների համար ավելի մատչելի և հասկանալի օրենսդրություն: Նախատեսում ենք նաև օրենքում ամրագրել ներդրողների համար գործող արտոնություններ: Ճիշտ է, մենք միշտ ընդգծում ենք, որ առանձին ներդրումային ծրագրերին պատրաստ ենք առանձին արտոնություններ տրամադրել: Կարծում եմ, այդ գաղափարն օրենքում ամրագրելը կհաստատի օտարերկրյա ներդրումները խթանելու մեր պատրաստակամությունը: Օրենքի որոշ դրույթներն էլ պետք է հստակեցվեն: Մենք նաև օրենքը կհամապատասխանեցնենք այսօրվա իրականությանը, քանի որ այն գրվել է 1994 թվականին, դրանից հետո լուրջ զարգացումներ ու փոփոխություններ են եղել: Երբ օրենքը այն ժամանակ գրվել է, ենթադրվել է, որ այն կունենա ենթաօրենսդրական ակտեր, բայց մնացել է միայն օրենքը:

Բացի այդ, նախատեսված է մշակել օտարերկրյա ներդրումների խթանման համակարգ, զարգացնել կարողությունները և անհրաժեշտության դեպքում ստեղծել ներդրողներին աջակցող նոր ինստիտուտներ:

Ծրագրի շրջանակներում աշխատանքներ կտարվեն առանձին ոլորտների արտահանման շղթաների բարելավման ուղղությամբ: Այժմ աշխատում ենք ձկնամթերքի ոլորտի բարեփոխումների վրա: Նախնական նախագիծը կա, որը շուտով կբերվի վերջնական տեսքի, երկու այլ ոլորտ ևս կդիտարկենք այս տարվա ընթացքում: Արտահանման շղթայի բարեփոխումը նշանակում է, որ դիտարկվում են տվյալ ոլորտում արտադրությունից մինչև արտահանում ընկած բոլոր գործընթացները: Շղթայի յուրաքանչյուր մասում առկա բոլոր խնդիրները լուծվում են: Արդյունքում կունենանք ավելի գրավիչ ոլորտ:

Զարգացման չորրորդ ծրագիրը Համաշխարհային բանկի հետ է` ուղղված առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի իրականացմանը: Այս ծրագրի իրականացման փուլում հնարավորություն կստեղծվի կարողությունների ուժեղացման, կլաստերների ստեղծման, առևտրային ներկայացուցչությունների հիմնման համար: Այս չորս ծրագրերը լուրջ խթան կլինեն նոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից:

Միջոցառումներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի` որպես ներդրումների երկրի հանրաճանաչությունը

Ապրիլի 26-28-ին կայացավ «Made in Armenia» ցուցահանդես-համաժողովը, որի ժամանակ ներկայացված էր մեր այն արտադրանքը, որով կարող ենք ներկայանալ աշխարհին: Մենք կարողացանք ցույց տալ, թե ինչ կա Հայաստանում, ինչ կարող ենք արտադրել: «Made in Armenia» ցուցահանդեսին մասնակցած ընկերությունները ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ` սարքաշինություն, էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, հանքարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, ոսկեգործություն, ադամանդագործություն, ժամագործություն, դեղագործություն, ոգելից խմիչքներ, պահածոներ, մսամթերք և այլն: Տասից ավելի ոլորտներ` համահունչ արտահանմանն ուղղված մեր ռազմավորության առաջնահերթ ոլորտներին:

Հաջորդը` Ասիական զարգացման բանկի հետ համատեղ լուրջ միջոցառում է նախապատրաստվում. Միջազգային ներդրումային համաժողովը, որը տեղի կունենա 2016 թվականի սկզբներին, իսկ մինչ այդ «road show»-ների տեսքով տարբեր երկրներում պատվիրակությունները կներկայացնեն Հայաստանի հնարավորությունները, ներդրումային ծրագրերը: Միջազգային ներդրումային համաժողովը կլինի Հայաստանի պատմության ընթացքում ամենախոշորը և ամենաներկայացուցչականը: Հնարավոր է, որ արտերկրում կազմակերպվի, որ ավելի մեծ ճանաչելիություն ձեռք բերի:

Ներդրումային ծրագրեր ու երկրներ, որոնց հետ համագործակցում է Հայաստանը

Անցյալ տարվանից մենք սկսել ենք հավաքագրել ներդրումային ծրագրեր ամբողջ Հայաստանից, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ենթակառուցվածքային:

Արդեն ներդրումային ծրագրերի բազա ունենք ու մեր բարձրագույն ղեկավարության, արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցիչների տարբեր երկրներ այցերի, անձնական հանդիպումների ժամանակ այդ ծրագրերը ներկայացնում ենք օտարերկրյա ներդրողներին, համապատասխան մարմիններին:

Մենք ունենք լուրջ ծրագրեր, որոնք ներկայացվել են տարբեր երկրներում: Այժմ մեծ հետաքրքրություն կա Չինաստանից, Արգենտինայից, Հնդկաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, որոշ եվրոպական երկրներից:

Մոտ 5 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ու մոտ 560 միլիոն դոլարի մասնավոր ծրագրեր ունենք, որոնք առաջիկայում իրականանալու ներուժ ունեն:

Ունենք ծրագրեր այլընտրանքային և ավանդական էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում, առկա են տուրիստական, քաղաքային ենթակառուցվածքային ծրագրեր, ունենք երկաթգծի ծրագիրը:

Ցանկանում եմ մի միտք շեշտադրել: Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, որ ներդրումային ծրագիրը մեկ ամսում է լինում: Որպեսզի խոշոր ծրագիրն իրականանա, պետք են տարիներ: Նախագծման, որոշում կայացնելու համար պահանջվում է մեծ ժամանակ: Ցավոք, պատահում է, որ նախագծման ընթացքում իրականություն է փոփոխվում, պետք է լինում նոր հաշվարկներ իրականացնել: Պատկերացրեք անհատը, օտարերկրացին իր տնտեսական շահերի կենտրոնը դարձնում է Հայաստանը: Նա կարո՞ղ է մի քանի ամսում որոշել, ամեն ինչ հաշվարկել ու գալ, սկսել բիզնես: Նա ոչ միայն պետք է մտածի շահույթի մասին, նաև թե որքան հեշտությամբ կարող է հասնել Հայաստան, կամ, թե ինչ բնակլիմայական պայմաններում է գտնվում երկիրը. այդ բոլորը կարող է ինչ-որ մեկին դուր գալ, մյուսին` ոչ: Սա լուրջ գործընթաց է, որը մեկ-երկու օրվա հարց չէ:

Ահա, թե այսօր ինչ ունի Հայաստանը գործարարների համար

Մենք, մի կողմից` բաց երկնքի քաղաքականություն ստեղծեցինք, որն ավելի մատչելի դարձրեց Հայաստան հասնելը, քանի որ մենք հիմնականում օդային ճանապարհով ունենք կապ աշխարհի հետ, մյուս կողմից` մի ամբողջ շղթա ՓՄՁ-ների համար: Ունենք ՓՄՁ ԶԱԿ-ը, որն աջակցում է նոր ստեղծվող, սկսնակ բիզնեսին, ունենք ունիվերսալ վարկային կազմակերպություն, որը վարկավորում է կատարում, իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամը սուբսիդավորում է տոկոսադրույքը` հեշտացնելով գործարարի կյանքը: Մենք ունենք արտահանման ապահովագրություն, որն արդեն սկսել է գործել ու կան պայմանագրեր: Այն լուրջ խթան է ՓՄՁ-ների համար, որոնք իրենց արտադրանքը նաև արտահանում են, քանի որ ոչ միայն ապահովագրում են այդ ՓՄՁ-ների չվճարումը արտերկրում, այլ նաև ապահովագրությունը կարող է լուրջ հիմք հանդիսանալ մեր բանկային համակարգի համար, որ ավելի արտոնյալ պայմաններով վարկավորեն այդ սուբյեկտներին: Այսպիսով հեշտանում է նաև արտահանումը:

ԵՏՄ անդամությունն ու GSP+ արտոնյալ ռեժիմը ԵՄ-ի հետ` Հայաստանի տնտեսական գրավչություններից մեկը

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում ներդրումների տեսանկյունից շատ հետաքրքիր երկիր է դառնում: Մենք ունենք լավ տնտեսական հարաբերություններ նաև եվրոպական երկրների հետ` GSP+ համակարգը: Մյուս կողմից` հնարավորություն ունենք դուրս գալ Իրանի, Իրաքի, նույնիսկ աֆրիկյան երկրների շուկա: Հայաստանը դառնում է հանգուցակետ տարածաշրջանում, որը ոչ միայն մենք ենք հասկանում, այլև ուրիշները: Մեզանից ավելի շատ հասկանում են օտարերկրյա ներդրողները, ուղղակի պետք է ժամանակ, որ կատարեն հաշվարկներ, ը նտրեն ոլորտը և գան ու կատարեն ներդրումներ:

Պատրաստեց Անի Նազարյանը

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?