Փողը` աղջիկ-տղա հարաբերություններում
Lifestyle«Ինչքան էլ չուզենք ու ցավալի համարենք, պետք է նշենք, որ աղջկա և տղայի հարաբերությունների մեջ իր դերն ունի փողը, ու դա մանավանդ մեր տեղական իրականության մեջ վառ արտահայտված է, և փողի խաղացած այդ դերն այնքան էլ երկրորդական չէ:
Իմ կարծիքով ճիշտ չէ ասել, թե փողը կարևոր չէ, կարծում եմ, որ "рая в шалаше не бывает"; սակայն, միևնույն ժամանակ, փողը չպետք է լինի առաջին տեղում:
Բայց, ցավոք սրտի, նկատում եմ շրջապատումս փողի ազդեցությունը աղջկա և տղայի հարաբերություններում: Նկատում եմ շատ աղջիկների մեջ նյութական արժեքներին չափից շատ նշանակություն տալը:
Լինում են շատ դեպքեր, երբ տղաները ասում են` «փող ըլներ, ընկերուհի կպահեի», «փող չկա ապե, ինչ ընկերուհի», կամ էլ «լավ է՛, ինչ ընկերուհի, հո չե՞մ գժվել, իզուր փող ծախսել ա»…
Իմ կարծիքով տղան, եթե սիրում է աղջկան, ուրեմն պետք է կարողանա այնպես անի, որ նա երջանիկ լինի, որոշ բաներում դա փողից էլ է կախված, ու պետք չէ խուսափել սիրուց, քանզի կարծում ես, թե փող չունես այդքան: Աղջիկներն էլ պետք է չափավոր լինեն ու շատ նյութապաշտ չլինեն, ասենք, երբ տղան ծաղիկ է նվիրում, չպիտի նայեն Բրաբիոնից է, թե՞ ինչ-որ տեղից քաղել է, թե՞ ուրիշ տեղից է, մի հատ վարդ է, թե՞ 35 հատ… կարևորը հասկանան, իմաստն ու այն զգացմունքները, որ տղան ուզում է արտահայտել դրանով…»: (Ուրվական)
«Թքել եմ փողի վրա, մարդկանց գիտեմ, որ փող քչից-շատից ունեն, ու հույս ունեն, որ ոչ թե մի օր շատ փող կունենան և հետո սեր, այլ կունենան սեր և ձեռք կբերեն երջանկություն, դե փողն էլ կճարվի, էլի, ինչ ա եղել, մարդու մտքին տեղ լինի: Բայց, ցավոք, չգիտեմ ուրիշ տեղերում ոնց, Հայաստանում փողից այն կողմ բան չեն ճանաչում, դե, իհարկե, բացառություններ ամեն տեղ էլ լինում են: Աստված չտա, եթե հանկարծ էդ ձևի աղջկա կամ տղայի հանդիպեք: Ուղղակի թքեք այդպիսինների վրա ու հեռացեք»: (electrical_storm)
«Պիտի ասեմ, որ իսկապես շատերի համար փողը կարևոր դեր է խաղում, երևի դա
90 ականների սոված տարիներից հետո է այդպես: Բայց որ կողքից լսում եմ, թե ինչպես են աղջիկները գերադասում հարուստ տղաներին` անտեսելով սերը, վերջապես մարդու ներքին աշխարհը... ուղղակի ցավալի է:
Բայց հենց ինձ շրջապատողներից շատերը այդպես են կարծում, և անիմաստ է բանավիճել նրանց հետ, անիմաստ է հասկացնել, որ կան մնայուն և ոչ մնայուն արժեքներ: Է~հ...»: (Apsara)
Շարունակությունը` այստեղ