Կինը ոստիկանություն էր կանչել, որպեսզի ձերբակալեն իր 10–ամյա որդուն (լուսանկարներ)
LifestyleՉիկիտա Հիլլը, ով ապրում է Ջորջիա նահանգում, ոստիկանություն էր կանչել, որպեսզի ձերբակալեն իր 10-ամյա որդուն` Շոնին։ Կնոջ խոսքերով նա այդ քայլին գնացել է, որպեսզի պատժի տղային` վատ վարքի և դասերը չսովորելու համար։ Ոստիկանությունը երեխային ցուցադրաբար ձերբակալելուց որոշ ժամանակ անց նրան բաց է թողել, իսկ Չիկիտան որդու ձերբակալության լուսանկարները տեղադրել է Facebook–յան իր էջում։