Նատաշա Կարալյովան նախընտրել է երգել հայ երգչուհու հեղինակային երգը
LifestyleԵլենա Իլանջյանը ծնվել է դաշնակահարի ընտանիքում ու սկսել երգել դեռ փոքր տարիքից. տեսանելի լինելու համար` նույնիսկ աթոռի վրա կանգնած: Ծնողները նրան ուղեկցել են երաժշտական դպրոց, ապա ինքնուրույն գնացել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Այնուհետև, երգարվեստը` Ելենային իր գիրկն առած, հասցրել է տարբեր բեմեր ու երկրներ: Այժմ Մոսկվայում բնակվող երգչուհին ոչ միայն կատարող, այլև հեղինակային երգերով հանդես եկող անհատ է, ով նաև զուգերգով ներկայանում է Արման Մինասյանի հետ :
-Ըստ քեզ` երգչուհին ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա` ձայնային տվյալներից զատ:
-Հոգով ու կամքով պետք է ուժեղ լինի: Բնականաբար, ունենա արտաքին գեղեցիկ տեսք, գրավչություն:
-Տեղյակ եմ, որ սիրում ես մասնակցել մրցույթների: Ո՞րն է եղել վերջինը:
-Այո, չեմ խուսափում մրցույթներից: Նման տեղերում երգիչը կամ երգչուհին բազմաթիվ փորձությունների է ենթարկվում և իր համար նոր բացահայտումներ անում :
- Ո՞րն է եղել երաժշտական վերջին մրցույթը, որին մասնակցել ես:
-Հայաստանի ձայն նախագծին եմ մասնակցել` բոլորովին պատահական, քանի որ մինչ այդ ցանկանում էի մասնակցել Ռուսաստանի համանուն նախագծին: Այնպես ստացվեց, որ եկա Երևան ու նախագծում մնացի մինչև եզրափակիչ :
-Ըստ քեզ` ինչու՞ չհաղթեցիր:
-Որովհետև հանձնախումբը աjդպես որոշեց կամ այդպես էր պետք: Բայց չեմ տխրել, ավելին՝ դա առիթ դարձավ, որպեսզի վերադառնամ Երևան. կարոտել էի քաղաքն ու հարազատներիս: Ես Մոսկվայում մասնակցել եմ տարբեր մրցույթների ու շահել եմ գլխավոր մրցանակ, սակայն ի սրտե չեմ ուրախացել՝ մտածելով, թե ավելին էլ ի՞նչ պետք է ունենամ, իսկ եթե չես հասնում, պայքարելու տեղ ես ունենում ու ձգտում ես ուժեղ լինել, ավելի շատ աշխատել :
-Դու հեղինակ կատարող ես: Ավելի մեծ հաճույք ես ստանում քո երգերը կատարելո՞ւց, թե՞....
-Այդ մրցույթում, որտեղ շահեցի գլխավոր մրցանակը, կատարում էի իմ երգը, որը, ի դեպ, հայալեզու երգ էր, զուգերգ ՝ ՛՛Երկու սիրո անուն ՛՛: Մրցույթին մասնակցում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ և ուրախալի էր, որ այն բոլորին դուր էր եկել :
-Գիտենք նաև, որ մասնակցություն եք ունեցել РОССИЯ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող ХИТ հաղորդմանը , որի ընթացքում Նատաշա Կորոլյովան իր երգացանկի համար ընտրել է ձեր Время река հեղինակային երգը :
-Այո, ես հոգուս խորքում հավատում էի, որ երգս դուր կգա այդ նախագծում մասնակից հայտնի աստղերից մեկին, բայց քանի որ մրցակցությունը շատ ուժեղ էր, մի քիչ վախով էի վերաբերվում դրան: Երբ հայտարարվեց իմ անունը՝ շոկի մեջ էի :



-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես :
-Նկարահանվելու է նոր տեսահոլովակ` իմ կատարմամբ, այնուհետև, զուգերգ` Արման Մինասյանի հետ: Առաջիկայում նորից առիթ կունենանք շփվել հայ հանդիսատեսի հետ:

