Չինացի ձկնորսի «որսը» 130 միլիոն դոլար արժեցավ (լուսանկարներ)
LifestyleՀոնկոնգցի 58–ամյա ձկնորս Մին Կվոկը ձկան փոխարեն ծովից հսկայական փայտի կտոր հանեց։ Սկզբում տղամարդը ցանկացավ հետ նետել «որսը», բայց փայտից տարօրինակ հոտ էր գալիս։ Երբ ձկնորսը մաքրեց այն կեղևից, դրանից դեղին գույնի յուղանման բան հոսեց, ինչն էլ հետո պետք է նրան հեքիաթային հարուստ դարձներ։

Մինը հասկացավ, որ իր առջև «արծվի ծառի» մեծ կտոր է, որն օգտագործվում է բժշկության և օծանելիքի արտադրության մեջ որպես հոտավետ բաղադրիչ։
Մասնագետները հաստատեցին, որ 3 մետր տրամագծով փայտն իրոք արծվի ծառի կտոր է։ Դրա մոտավոր արժեքը միլիարդ հոնկոնգյան դոլար է (128 միլիոն ԱՄՆ դոլար)։

Փայտը գտած նավաստին մտադիր է վաճառել այն և ստացված գումարի մի մասը բարեգործությանը նվիրել։ Չինական ավանդական բժշկությունում արծվի ծառը համարում են ադամանդ բուսականության մեջ, քանի որ այն տիեզերքից էներգիա է ստանում և յուրահատում ուժի է տիրապետում։ Դրա սերմերն ու տերևները լայնորեն կիրառվում են բժշկության մեջ։