5 հակաթրենդ, որոնք հայ աղջիկները դեռ օգտագործում են. մեկնաբանում է Արամ Նիկոլյանը (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ոճային լինել ցանկանում է յուրաքանչյուրը, սակայն արագ փոփոխվող նորաձևության հետևից հասնելն էլ բարդ է։ Լինել յուրօրինակ, հագնել այն, ինչ քեզ սազում է ու մնալ նորաձևության մեջ... ինչ խոսք դժվար է, սակայն այս դեպքում քեզ օգնության կհասնեն BlogNews.am-ի նյութերը ոճաբանների հետ։
Այս անգամ ոճաբան Արամ Նիկոլյանից հետաքրքրվել ենք, թե որոնք են այս սեզոնի հակաթրենդները, որ հայ աղջիկները շարունակում են օգտագործել։ Արամն առանձնացրեց այն հակաթրենդրները, որոնք խանգարում են իրեն՝ որպես ոճաբանի։
1. Բարձր մեջքով շրջազգեստների հետ տոպեր հագնելն անցած սեզոնի թրենդն էր։ Այս սեզոնին դրանք այլևս ակտուալ չեն, ինչի համար շատ ուրախ եմ։ Ինքս չեմ սիրում, երբ երևում է աղջկա պորտը։

2. «Սնիքերները» գալիս են նախանցած սեզոնից։ Աղջիկները մինչև հիմա շարունակում են հագնել, բայց դրանք արդեն հնացած են։

«Ռաններներն» այժմ համարվում են «must have», սակայն դրանք ինձ խանգարում են։ Մեր շուկան փոքր է, և Երևանի պես փոքր քաղաքում «must have» ասվածն արդեն ճնշում է։ Դրանք չափազանց շաբլոն են դարձել, քանի որ պատեհ-անպատեհ ամեն տեղ հագնում են։

3. Պրինտներով շապիկները, որոնք շատ ակտուալ էին, ևս շատ շաբլոն են դարձել։ Դա շատ լավ մտահղացում էր, ժամանակին շատ հետաքրքրիր բաներ կարող էիր անել դրանցով, սակայն այնքան շաբլոն դարձավ, որ «էժանացավ», հիմա եթե անգամ լավ իդեա ունես, չես անում, որովհետև շուկան հեղեղված է դրանցով։ Գուցե կոպիտ է հնչում, բայց հիմար իդեաները շատ-շատ են։ Մարդիկ փորձում են PR-ի հեշտ տարբերակ գտնել ու հավասարվել քո մասնագիտությանը։

4. Տղամարդու զգեստապահարանի ազդեցությունը կանանց զգեստապահարանի վրա և հակառակը ինձ շատ են խանգարում։ Յուրաքանչյուր ոք պետք է հագնի այնպիսի հագուստ, որը կընդգծի իր սեռը. կինը՝ կանացի, տղամարդը՝ առնական։ Այժմ շատ դժվար է նոր բան մատուցելը, ու իդեաների պակասը, փնտրտուքները բերում են շատ սյուռ՝ ինձ համար ոչ ադեկվատ ու չարդարացված լուծումների։
Տղամարդու զգեստապահարանում չի կարող գերիշխել ծաղկավոր վերնաշապիկը, այն կարող է առավելագույնը 1 հատ լինել՝ այն էլ լողափում հագնելու համար։ Իսկ կնոջ զգեստապահարանում չի կարող գծով արդուկած տաբատների հավաքածու լինել։ Այն կարող է լինել 1 հատ՝ գործնական դրես կոդը պահելու, ոչ թե առօրյայում հագնելու համար։

5. «Էմո»-ական ոճը ևս ինձ համար հակաթրենդ է։ Կարծում եմ՝ մազերի այդ ոճն ու աքսեսուարները գեղեցիկ չեն։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի