Քրիստինե Պեպելյանը և Մարտին Մկրտչյանը ճանաչվել են տարվա լավագույններ (լուսանկարներ)
LifestyleԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փալմ Սփիինգսի «Agua Caliente Casino»-ի «The Show» հեղինակավոր դահլիճում այս գիշեր տեղի է ունեցել «World Armenian Entertainment Awards»-ը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են Հայաստանից և ԱՄՆ-ից հայտնի բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, այս մասին գրում է newmag.am-ը:
Ելույթներով հանդես են եկել Արմենչիկը, Հարութ Փամբուկչյանը, Էրիկը, Քրիստինե Պեպելյանը, Մարտին Մկրտչյանը, Արմոն, Սիլվա Հակոբյանը, Էֆոն և շատ այլ հայտնիներ:
Ֆեյսբուքյան հրապարակումներից պարզ է դառնում, որ «Տարվա երգչուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քրիստինե Պեպելյանը, իսկ լավագույն երգիչը Մարտին Մկրտչյանն է:
ԱՄՆ-ում այս մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Global Arts International»-ը և «US Armenia» հեռուստաընկերությունը:








