Ադրբեջանի կառավարությունը լռեցնում է մամուլը՝ վախենալով «գունավոր հեղափոխությունից»
Аналитика«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել էր իր` 2015թ. «Մամուլի ազատություն» զեկույցը: Զեկույցում վատ դինամիկա արձանագրած երկրների շարքում էին հայտնվել Ադրբեջանը և Թուրքիան, որում Ադրբեջանը 199 երկրների թվում լրագրողների և մամուլի նկատմամբ այդ երկրների իշխանությունների կողմից մշտապես գործադրվող բռնությունների և ճնշումների պատճառով զբաղեցրել էր 188-րդ հորիզոնականը` ճանաչվելով անազատ երկիր: «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը իր անհանգստությունն էր հայտնել Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և միջազգային հանրությանը կոչ էր արել հունիսի 12-28-ին կայանալիք առաջին Եվրոպական խաղերի նախօրեին ուշադրություն դարձնել երկրում մամուլի ազատության մռայլ մթնոլորտին:
https://freedomhouse.org/reports#.VVB19Y6qqko
Ադրբեջաբական «Turan» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում «Freedom House»-ի նորընտիր նախագահ Մարկ Լագոնը անդրադառնալով զեկույցի ցուցանիշներին, նշել էր, որ իր կազմակերպությունն անհանգստացած է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա գործադրվող ճնշումներից։ Վերջինս մասնավորապես նշել էր. «Մենք շատ անհանգստացած ենք նրանից, որ արևմտյան կառավարությունները, էներգետիկ պաշարների հասանելիություն ունենալու պատճառով կամ հանուն ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման, չեն արձագանքում քաղաքացիական հասարակության ճնշումներին։ Այսօր այդ ճնշումը Ադրբեջանում ավելի է, քան անցյալում: Ես անհանգստացած եմ, որ նման երկրների կառավարությունները ձգտում են միջազգային միջոցառումներն օգտագործել իրենց հեղինակության համար օգուտ քաղելու նպատակով»։
http://contact.az/search/document.php?id=58406&vr=ru#.VVBdLY6qqko
«Freedom house» կազմակերպության տարածաշրջանային ծրագրերի գծով փոխնախագահ Ռոբերտ Հերմանը անդրադառնալով Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների իրավիճակին, նշել է, որ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը դասվում է ամենավատ բռնապետների շարքին: Թեմայի առնչությամբ իր կարծիքն է հայտնել նաև «Բաց հասարակություն ինստիտուտի Եվրասիայի» գծով գլխավոր քաղաքական վերլուծաբան Ջեֆ Գոլդսթինը ով նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել Ադրբեջանի կառավարության հանդեպ ճնշումները: Նա հավելել է, որ Բաքվի կառավարությունը կարծում է, թե Արևմուտքը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստել նաև Ադրբեջանի համար, և խիստ վախեցած է այդ ծրագրով, ինչի պատճառով էլ ուժեղացրել է բռնաճնշումները երկրում:
Անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի ու Մարդու Իրավունքների Խորհրդի անդամ, այն մի շարք միջազգային մարմինների կողմից շարունակաբար ենթարկվում է քննադատության: Մի շարք մեղադրանքների թվում պաշտոնյաները մեղադրվել են ինքնակամ ձերբակալությունների մեջ, անորոշ բանտարկությունների , ծայրագույն դաժան խոշտանգումների, տանջանքների իրականացնելու ու մարդկանց ստիպողական անհետացնելու մեջ:
Իշխանությունների դեմ ցույցերը հաճախ ճնշվում են կոպիտ և բռնի միջոցներով: Հատկանշական է, որ 1993 թվականին Հեյդար Ալիևի՝ իշխանության գալուց ի վեր Ադրբեջանում չի անցկացվել որևէ ազատ ու արդար ընտրություններ:
Անդրանիկ Բարսեղյան