Հայտնի բրենդների ամենաձախողված ապրանքանիշները, որոնց արտադրությունը դադարեցվել է (լուսանկարներ)
LifestyleՄարքեթինգի պատմության մեջ գրեթե ցանկացած աշխարհահռչակ ընկերության հետ կապված գոնե մի պատմություն կա, երբ ընկերությունը, փորձելով հեղափոխական ինչ-որ նորարարություն անել, ի վերջո խայտառակ ձախողման հանգող էքսպերիմենտների է դիմում։ Ու նույնիսկ ամենաանվանի ընկերությունները երաշխավորված չեն դրանից, և ահա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենահայտնի ընկերությունների ամենախայտառակ ձախողումների վերածված նոր ապրանքանիշների պատմությունը։
1. Գունավոր Heinz կետչուպ

2000 թվականին Heinz ընկերությունը որոշեց փորձարկում անել և նոր կետչուպ թողարկեց՝ EZ Squirt, որը գունավոր էր։ Խնդիրը նրանում էր, որ այն տհաճ գույներ ուներ ոմանց ընկալման համար, ու միայն երեխաներն էին ընկալել այս գաղափարը, իսկ ծնողներն ամենևին չէին այրվում վառ կանաչ կամ էլ մանուշակագույն կետչուպ գնելու ցանկությամբ։
2. Thirsty Dog՝ խմելու ջուր շների համար

Իհարկե, զուգարանից ջուր խմող ու ամեն ինչ կրծող շները դեմ չեն էքսպերիմենտներին, բայց ոչ այն աստիճան, որ ցանկանան խմել տավարի մսի համով կամ էլ ձկան սուր հոտով ջուր։ 90-աններին թողարկված այս ջուրը քիչ գոյատևեց խանութներում ու շատ արագ հանվեց արտադրությունից։
3. Ford Edsel

Ֆորդի այս մակնիշն անվանում էին նաև «Տիտանիկ» մեքենաների մեջ, և դա զարմանալի չէ, որովհետև, առաջին անգամ թողարկվելով 1945 թվականին, արտադրվել է այս հրեշների ընդամենը 100000 նմուշ։ Այս մեքենան հայտնի է նրանով, որ այն համեմատում էին զուգարանակոնքի հետ։
4. New Coke

1985 թվականին Coca-Cola-ն որոշեց բարելավել իրենց առաջնային ըմպելիքի համային որակները, ինչը կտրուկ արձագանք առաջացրեց սպառողների կողմից։ Այս կապակցությամբ նույնիսկ հանրային բողոքի ակցիաներ և պիկետներ կազմակերպվեցին։
5. Անծուխ ծխախոտներ

Մեր օրերում շատ երկրներում պայքարում են ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելու երևույթների դեմ։ Քչերը գիտեն, որ 11988 թվականին ծխախոտ արտադրող ընկերությունները ևս փորձում էին պայքարել պասիվ ծխելու դեմ, ու Camel-ը ստեղծեց անծուխ ծխախոտներ, սակայն շուտով այդ գաղափարը ֆիասկո ապրեց, քանի որ նոր պրոդուկտի համն ու հոտն ուժեղ սրտխառնոց էր առաջացնում գնողների մոտ։ Բացի դրանից, ասեկոսեներ էին պտտվում, թե այս ծխախոտներն օգտագործվում էին կոկաինի տեղափոխման համար։
6. Մաքդոնալդսի բաժանված սնունդ

Մի օր Մաքդոնալդսի շուկայագետների գլխում լուսավոր գաղափար ծագեց՝ բաժանել համբուրգերը երկու մասի, որի մի կեսում կլինի տաք հաց ու կոտլետ, իսկ երկրորդ կեսը լինի սառը և աղցանով։ Այս հիմարությունն անվանեցին McDLT, և բարեբախտաբար այն երկար չգոյատևեց։ Ձախողման հիմնական պատճառը համարվում է չափազանց մեծ փաթեթը։
7. Harley-Davidson օծանելիք

Harley-Davidson-ն առաջին հերթին ասոցացվում է շարժիչի մռնչյունի, յուղի ու ծխի հոտերի, բայց ոչ երբեք օծանելիքի բույրի հետ։ Երբ 2000 թվականին այս օծանելիքը թողարկեցին, գրեթե ոչ ոք չցանկացավ գնել դրանից, ու այն ստիպված հանեցին արտադրությունից։
8. Թափանցիկ Crystal Pepsi

2000 թվականին Pepsi ընկերությունը որոշեց ռեբրենդինգ իրականացնել ու սկսեց առանց կոֆեինի ըմպելիքի արտադրությունը։ Սկզբնական շրջանում թողարկելով փոքր խմբաքանակ՝ ընկերությունը եզրակացրեց, որ այն այդքան էլ վատ չի իրացվում, սակայն երբ բանը հասավ մասսայական արտադրության, գործը լիարժեք ֆիասկո ապրեց։
9. Բեն-Գեյ ասպիրին

Եթե դուք երբևիցե օգտագործել եք Բեն-Գեյ քսուկը, ապա գիտեք դրա սուր հոտի, ինչպես նաև ցավազրկող ու տաքացնող էֆեկտի մասին։ Դժվար թե ինչ-որ մեկը ցանկանար նման զգացողություններ ունենալ իր բերանի խոռոչում, մինչդեռ ասոցիացիաները հենց այդպիսին էին, ուստի Բեն-Գեյ ասպիրինի արտադրությունը լիարժեք ձախողում ապրեց։
10. Առավոտյան Pepsi

Եթե Ձեր առավոտը սկսվում է մեկ բաժակ սրճից, ապա դուք պատկանում եք քաղաքակիրթ աշխարհի բնակչության մեծամասնությանը։ 80-ականների վերջին Pepsi ընկերությունը որոշեց այլընտրանք առաջարկել բնականոն առավոտյան արարողակարգին ու թողարկեց մեկ կալորիայանոց ու կոֆեինի կրկնակի դոզայով ըմպելիք։ Բացի նրանից, որ այն զզվելի համ ուներ, խնդրահարույց էր նաև տարայի վրայի A.M. մակագրությունը, որը հուշում էր, որ ըմպելիքն առավոտյան է, ու շատ մարդիկ չէին ուզում հիմար տեսք ունենալ՝ այն երեկոյան իրենց ձեռքում պահելով։
11. Hewlett Packard պլանշետներ

2011 թվականին այս նորույթը թողարկվեց որպես IPad-ի այլընտրանք, այս հրեշը մտավ պատմության մեջ՝ որպես ամենակարճ կյանք ունեցած բջջային սարք։ Դրա օպերացիոն համակարգը բանի պետք չէր, պլանշետը բավականին հաստ ու տգեղ էր ու ավելի շատ խոհանոցային տախտակ էր հիշեցնում։ Արդյունքում այս ֆիասկոն Hewlett Packard-ին 1,64 միլիարդ դոլարի վնաս պատճառեց։
12. Սառեցված կիսաֆաբրիկատներ Colgate-ից

Այստեղ կարծես թե ակնհայտ է ձախողման պատճառը. ատամի մածուկ արտադրող ընկերությունը չպետք է զբաղվի սննդի արտադրությամբ։ Ընդհանրապես ատամի մածուկին ու սառեցված կիսաֆաբրիկատներին բացարձակապես ոչինչ չի կապում, դրա համար էլ սա դարձավ ընկերության պատմության մեծագույն սխալը։ Գնորդներն ընդհանրապես չէին հասկանում, թե ինչ գործ ունի մածուկի անունը սառեցված մթերքի բաժնում։
13. Segway

Չնայած իր հայտնիությանն ու աժիոտաժին՝ այս պրոդուկտն այդպես էլ չդարձավ տրանսպորտի պոպուլյար միջոց, և դրա հիմնական պատճառը խիստ բարձր գինն էր։ 2001 թվականին արտադրող ընկերությունը պլանավորում էր վաճառել 50-100 հազար սեգվեյներ, բայց արդյունքում 2003 թվականի դրությամբ վաճառվել էր ընդամենը 23.5 հազար միավոր, ինչը հուշում է այն մասին, որ իրականում այս թանկարժեք խաղալիքը ոչ մեկին էլ պետք չէ։
14. Շուրթերի բալզամ Cheetos-ից

Դուք երբևէ ցանկացե՞լ եք Ձեր շուրթերին պանիր քսել ու դա էլ հերիք չէ՝ դրանց թունավոր նարնջագույն երանգ տալ։ Ո՞չ։ Հենց նույն պատճառով էլ այլ մարդիկ չցանկացան այդպիսի նորարարության համար վճարել, և 2005 թվականին այս քսուկի արտադրությունը ձախողվեց։
15. Microsoft Zune

Երաժշտական այս նվագարկիչները թողարկվեցին Microsoft և Toshiba ընկերությունների համագործակցության շրջանականերում որպես այլընտրանք IPod-ին, սակայն վատ աշխատող այս սարքերն այդպես էլ չկարողացան շուկան գրավել։ Ի վերջո, 2011 թվականին Microsoft-ը չդիմացավ ու առաջարկեց իր հաճախորդներին անցնել Windows Phone-երի ու դադարեցրեց անհաջող այս ապրանքանիշի արտադրությունը։
16. Յոգուրտ Cosmopolitan

Մի անգամ աշխարհի ամենատարածված պարբերականներից մեկի հրատարակիչների գլխում միտք ծագեց. յոգուրտ թողարկել… Սակայն դա այնքան աբսուրդային էր, որ այս ապրանքը խանութներում չկարողացավ 18 ամսից ավելի երկար մնալ։
17. BIC ներքնազգեստներ

Ինչպես Cosmopolitan յոգուրտների պարագայում, այնպես էլ այս դեպքում գնորդները չէին կարողանում հասկանալ, թե ինչու է մեկանգամյա օգտագործման իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը ներքնաշոր թողարկում։ Դրանք է՞լ են մեկանգամյա։ Ուստի զարմանալի չէ, որ այս նորարարությունը ևս ոչ մի երջանիկ ավարտ չունեցավ ընկերության համար։
18. WOW չիփսեր

Եթե Դուք երբևէ երազել եք սովորական չիփսերի ավելի առողջ այլընտրանք գտնելու, որոնց կողմնակի էֆեկտները կլինեն փորացավն ու լուծը, ապա WOW չիփսերը հենց Ձեզ համար են։ 1998 թվականին թողարկվելուց հետո այս ապրանքանիշը շատ անախորժություններ պատճառեց ընկերությանը, և արդյունքում դրանց արտադրությունը կասեցվեց։
19. Coors հանքային ջրեր

Coors-ը բավականին հայտնի գարեջուր արտադրող ընկերություն է, որը մի գեղեցիկ օր որոշեց հանքային ջուր արտադրել և որ ավելի ահավոր է՝ նույնիսկ չփորձեց այլ անվանմամբ այն շուկա մտցնել։ Շշերի վրա նույն լոոգոտիպն էր, ինչ գարեջրի շշերի վրա, ինչը վանում էր գնորդներին։ Արդյունքում ապրանքը դադարեցին արտադրել 1997 թվականից։
20. The Newton Message Pad

Թողարկվելով 1993 թվականին՝ այս ապրանքն ակնհայտորեն ավելի առաջ էր իր ժամանակից, բայց միևնույն ժամանակ անհեթեթ ու ձանձրալի էր։ Սա բազմաֆունկցիոնալ պորտատիվ առաջին սարքերից էր, որը, սակայն, Apple-ը չկարողացավ բավականաչափ պոպուլյար դարձնել, և ի վերջո 1998 թվականին դրա արտադրությունը կասեցվեց։
21. Gerber խյուս մեծերի համար

1974 թվականին Gerber ընկերությունում մտածեցին, որ վատ չէր լինի արտադրել խյուս ապակե տարաներով, որի թիրախային խումբը կլինեն ուսանողներն ու հասուն մարդիկ։ Ընկերությունը սկսեց արտադրել «Մանկական խյուս մեծերի համար», որի բաղադրության մեջ կարտոֆիլ, միս, բանջարեղեն ու այլ մթերքներ էին մտնում՝ ցեխատիպ զանգվածի աստիճանի ճզմված։ Դա դուր չեկավ գնորդներին։ Ընդհանրապես դուր չեկավ։
22. Ականջօղով կախարդ Քենը

1993 թվականին Mattel ընկերությունը որոշեց վերանայել իր հայացքները Բարբի տիկնիկի բոյֆրենդի իմիջի վերաբերյալ ու սկսեց թողարկել շիկահեր տիկնիկ՝ հրաժարվելով մազերի շագանակագույն երանգից։ Բացի դրանից՝ տիկնիկը կրում էր մանուշակագույն վերնաշապիկ, նույն երանգի ժակետ, մատանիով վզնոց և ականջօղ։ Դժվար չէ կռահել, թե ինչ լայն տարածում ուներ այս տիկնիկը գեյերի մոտ, իսկ երեխաների ծնողները խուսափում էին ձեռք բերել այդ խաղալիքն իրենց երեխաների համար, քանի որ շատերն այն սեքս-խաղալիք էին համարում։ Արդյունքում անգամ գեյերը սկսեցին քննադատել այս տիկնիկը՝ չափից դուրս կարծրատիպային տեսք ունենալու համար, ու շուտով ընկերությունը դուրս բերեց այն խանութներից։