Ереван, 19.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Ես էլ եմ ուսանող եղել, սոված ու անփող դժվարություններ եմ հաղթահարել. Վահագն Գրիգորյան

Lifestyle

Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում հումորի բացակայությանը, «32 ատամ»-ի հնարավոր վերադարձին ու թատրոնի խնդիրներին :

«Ես գիտեմ, որ հեռուստադիտողը սիրում է, որ արտիստը անընդհատ հիշեցնի իր մասին, բայց եթե այսօր եթերում չենք, դա չի նշանակում, որ գործունեություն չենք ծավալում: Այսօր մենք զբաղվում ենք թատրոնով, իսկ թատրոնը մի անհուն աշխարհ է, որտեղ հիմա շատ աշխատանքներ ենք անում, և ուղղակի ժամանակը չի բավականացնում հեռուստատեսային նախագծերի համար: Իհարկե, մտքեր կան, որ ապագայում նորից ստեղծենք հեռուստատեսային լավ արտադրանք, բայց հումորի մասով այսօր խնդիրը բարդացել է, քանի որ բոլորը սկսել են հումոր անել՝ սկսած մեր երկրի ամենալուրջ մարդկանցից, բոլորը անցան այդ դաշտ, արդյունքում մենք էլ որոշել ենք լուրջ գործունեությամբ զբաղվել, թեպետ մեր ներկայացումների մեջ կա երգիծանքն ու սուր միտքը, դա մեր գենետիկական կոդն է արդեն»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:

«32 ատամ» հումորային ծրագրի հեռուստաեթերից հեռանալու պատճառների մասին Վահագը խոսելիս նշեց. «Երբ մեծանում ես, հումորն էլ է մեծանում, պահանջներդ էլ է մեծանում, միգուցե մեր հասարակությունը առայժմ պատրաստ չէ հումորը ընկալելուն, մեզ մոտ դեռ գործում է պարոդիա հասկացությունը, դրանից բխող մարդկանց պոռթկումները, «կպան ընձի, վրովս հումոր արին» որակները դեռ կան»:

Երկար տարիներ հեռուստաեթերից ծիծաղ պարգևած Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հեռուստատեսությամբ ներկայացվող հումորի վերաբերյալ տվեց իր գնահատականը. «Հումորի ընկալումը շատ լայն հասկացողություն է, ամեն մարդ իր մակարդակին հարիր հումոր է ման գալիս և ծիծաղում է այդ ամենի վրա: Պարտադիր չէ, որ իմ արած հումորի վրա ամբողջ Հայաստանը առավոտից երեկո ուշքի չգա, ես դրան չեմ էլ կարող հասնել, որովհետև դա հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա հեռուստաեթերում առկա հումորին՝ կասեմ հետևյալը՝ ինչպիսի կյանք, այդպիսի հումոր: Ես, երևի, ամենադժբախտ մարդկանցից եմ, քանի որ շատ դժվարությամբ եմ ծիծաղում, դա երևի գալիս է նաև մասնագիտությունից, քանի որ մի բան լսելիս գիտեմ, թե վերջն ինչ է ասվելու,- նշեց նա ու հավելեց,- ես ցավում եմ, որ նոր սերունդ չունենք, նոր երիտասարդը չկա ու նոր սուր միտքն անողը չկա, ինչը դարձյալ գալիս է կենսամակարդակից: Հումորով զբաղվելը սրա-նրա պարոդիան անելը չէ, հումոր ունենալու համար պետք է լինես կրթված, պետք է գիրք կարդաս, ֆիլմ նայես, թատրոն գնաս և ունենաս ուրույն մտածելակերպ, տեսանկյուն»:

Հարցին՝ ի տարբերություն տարիներ առաջվա, ինչո՞ւ է այսօր այսչափ քննադատվում հայկական հեռուստաեթերում առկա հումորը, Վահագը պատասխանեց. «Ժամանակին կար շատ մեծ ու լայն դպրոց, որտեղ պարտադիր չէր լինել դերասան, միայն հարկավոր էր ունենալ առողջ հումոր և այն ընկալելու հատկություն. խոսքս КВН-ի մասին է: Մենք վերջին սերունդն եք, ովքեր հավաքեցին պրոֆեսիոնալ КВН-ի խումբ, մենք բախտ ենք ունեցել դրա բեմից արտերկրում ներկայացնել հումոր ու ծանոթանալ արտերկրի օրինակներին, իսկ այսօրվա ԲՈՒՀ-երում սովորողը պարապ երիտասարդն է, ովքեր պատրաստ են գնալ այնտեղ, որտեղ հանրահավաք է»: Երիտասարդներին այս հարցում օգնելու ճանապարհը ռեժիսորի համար մեկն է. «Երիտասարդներին օգնելու համար մեր դռները մշտապես բաց են, ուղղակի իրենց կյանքը պետք է սկսվի դեռ բուհերից, բայց սա էլ գալիս է կենցաղից. ուսանողը մի թեթև անհոգություն պետք է ունենա, բայց նա այսօր իր դարդը շալակած, հազիվ ուսման և տան վարձի մասին մտածելով մի կերպ ապրում է, էլ ուր մնաց գնա մի հատ էլ КВН խաղա»,- շեշտեց Վահագն Գրիգորյանը ու հիշեց նաև ուսանողության տարիներին իր ապրած դժվարությունները. «Ես էլ եմ ուսանող եղել, սոված ու անփող դժվարություններ եմ հաղթահարել, բայց կոտրվելուց հետո ուժ եմ գտել ու պայքարել, որ նպատակներիս հասնեմ: Այսօրվա երիտասարդության գլխավոր խնդիրը ապագա չտեսնելն է, բոլորը մտածում են, թե լավ հիմա սա անեմ, բա հետո ինչ կլինի, ինչը սխալ է, պետք է ամեն դեպքում գործեն, մնացածը ապագան ցույց կտա: Շատ եմ ուզում, որ երիտասարդները ժամանակից շուտ չմեծանան, ուղղակի նրանք էլ այնքան մեղավոր չեն, քանի որ հիմա կա հացի խնդիր: Ես, օրինակ, այս ամենով զբաղվում եմ, քանի որ էլ ուրիշ բանով չեմ կարող զբաղվել, հույս ունեմ, որ մի օր ամեն բան կփոխվի, ես սպասում եմ հենց այդ նոր սերնդին»,- շեշտեց նա

Անդրադառնալով թատրոնին՝ Վահագնը նկատեց, որ, ի տարբերություն հեռուստատեսությանը, թատրոնում մտքերն ավելի բարձր մակարդակի կարող են հասնել. «Հեռուստատեսությամբ շատ աշխատելու ժամանակ չի լինում, քանի որ կա եթերաժամանակին հավասար քայլելու անհրաժեշտություն, արդյունքում կարող են ներկայացվել մի օր լավ, մի օր վատ ծրագրեր, իսկ թատրոնը այդ ամենը զտում է, բեմ է դուրս գալիս փորձվածը, գրվածն ու մաքրագրվածը, ինչը գնահատվում է»,- նկատեց ռեժիսորն ու շրջանառված կարծիքների վերաբերյալ, ըստ որի թատրոն հաճախող հանդիսատեսի սակավություն կա, հանդես եկավ հայտարարությամբ. «Լավ բան անելու ժամանակն է, արեք ժամանակակից մի գործ, փոխեք գույներն ու ներկայացման ռիթմը և արդյունքը կտեսնեք: Ես խոնարհվում եմ մեր բոլոր մեծերի առաջ ու շատ շնորհակալ եմ նրանց լավ հիմքի համար, բայց փոխվում են ժամանակները, փոխվում ենք և մենք: Թատրոնը շատ ճկուն և առանց օրենքների միջավայր է, որտեղ ամեն բան պետք է լինի դինամիկ և ճաշակով»,- նշեց Վահագը:

Զրույցի ավարտին խոսելով որդում մասին՝ Վահագն Գրիգորյանը նշեց, որ նրա մեջ արդեն կա բեմի նկատմամբ հետաքրքրություններ. «Զբաղվում է պարով և սպորտով, իսկ հումորն էլ դե անպակաս է: Ի վերջո` մայրը պարուհի է, հայրն էլ գիշերը ուշ է տուն գալիս, ուզած թե չուզած արվեստի նկատմամբ հետաքրքրություն կունենա:

Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человека