Կատակով արված հղիության թեստը փրկեց տղայի կյանքը (լուսանկարներ)
LifestyleReddit–ի օգտատերերից Բայրոն Գելգարդը համացանցում առաջին հայացքից զվարճալի մի լուսանկար տեղադրեց, որտեղ պատկերված էր, որ կատակով փորձած հղիության թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Ուրախ մենկաբանություններին վերջ չկար։
Բայց գործն այլ ընթացք ստացավ, երբ օգտատերերից մեկը գրեց, որ եթե դա ճիշտ է, ապա նա անպայման պետք է դիմի բժշկի և հետազոտվի ամորձիների քաղցկեղի համար։ Իսկ հետո հայտնվեց երկրորդ մեկնաբանությունը, որտեղ նույնպես նշվում էր, որ տղան պետք է դիմի օնկոլոգին, և որ հնարավոր է նրա մոտ ամորձիների քաղցկեղ է։
Ինչպես հետո պարզվեց` օգտատերերը փրկել էին տղայի կյանքը։ Խորհուրդներին հետևելով՝ նա բժշկի էր դիմել, ովքեր վաղ շրջանում գտնվող ուռուցք էին հայտնաբերել։ Այն արդեն տարածվել էր նրա ստոմքոսի և թոքերի վրա։ Բարեհաջող վիրահատությունից հետո նա 7 ամիս բուժվեց։ Պարբերաբար անալիզները ցույց տվեցին, որ այդ հորմոնի քանակը գնալով նվազում է։
Լրագրող Էմի Օշիրը որոշեց մանրամասն անդրադառնալ այդ դեպքին.

Բանն այն է, որ հղիության թեստի սկզբունքը կայանում է նրանում, որ այն ստուգում է մեզի մեջ այն հորմոնի (Хорионический гонадотропин) առկայությունը, որն արտադրում է կնոջ ընկերքը հղիության ընթացքում:

Օնկոլոգ Ֆրանկ Ռոդրիգեսը հավելեց, որ այդ հորմոնը կարող է արտադրվել քաղցկեղի որոշակի տեսակների դեպքում ևս։ Չնայած որ այդ տեսակի հիվանդությունը հազվադեպ է հանդիպում՝ տարեկան 100 հազար մարդուց 5–ի մոտ։

Դրանով տառապող տղամարդկանց միջին տարիքը 40 է, բայց այն կարող է զարգանալ նաև 25 տարեկանների մոտ։ Ըստ վիճակագրության` այդ ախտորոշմամբ հիվանդների 90%–ը, կախված զարգացման փուլից, բարեհաջող բուժվում է։
