Մաշկի քաղցկեղով տառապող աղջիկը տարածեց իր սարսափելի սելֆին, որպեսզի զգուշացնի մյուս մարդկանց (լուսանկարներ 16+)
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Թոնի Ուիլլոուբը 27 տարեկան է և ապրում է Ալաբամայում։ Բոլորը սարսափած էին, երբ ֆեյսբուքյան իր էջում նա տեղադրեց մաշկի քաղցկեղի բուժման պրոցեսը պատկերող լուսանկարը։
Աղջիկը, ով մասնագիտությամբ բուժքույր է, որոշեց իր պատմությունը պատմել բոլոր այն աղջիկներին, ովքեր հետաքրքրված են սոլյարիներով և արևայրուքի այլ տեսակներով։ Նա իր պատմությունը սկսեց նրանով, որ 21 տարեկանում իր մոտ մաշկի քաղցկեղ ախտորոշեցին։
Նա էլ մյուս բոլոր աղջիկների պես ցանկանում էր բրոնզագույն մաշկ ունենալ և ամռանը, շաբաթական 5 անգամ արևայրուք էր ընդունում, իսկ ձմռանը` սոլյարի հաճախում։ Պաշտպանիչ քսուքներից գրեթե չէր օգտվում։

Հետո բժիշկերը այդ սարսափելի ախտորոշումը տվեցին։ Այդ ամենի պատճառը ուլտրամանուշակագույն ճառագայթն էր։ Մաշկի քաղցկեղի նման տեսակների դեպքում մետաստազները մակերեսեային են լինում, և հնարավոր է լինում արագ կանխել դրանց զարգացումն ու տարածում։ Բայց դա նույնպես պետք է ժամանակին արվի։


Տեղադրելով այս լուսանկարները, նա գրառում է կատարել դրանց տակ, որ, եթե կան մարդիկ, ովքեր չեն դիմանում սոլյարի այցելելու գայթակղությանը, ապա թող նայեն իրեն և տեսնեն, թե ինչ տեսք ունի մաշկի քաղցկեղը։
Հետո ավելացրել էր. «Թույլ մի տվեք արևայրուք ունենալու մոլուցքին խանգարել ձեզ տեսնել, թե ինչպես է մեծանում ձեր երեխան։ Այսօր դա իմ ամենամեծ վախն է, չէ՞ որ իմ փոքրիկը դեռ 2 տարեկան է»։

Այժմ Թոնին ամեն 6-12 ամիսը մեկ այցելում է մաշկաբանին։ Դեմքի վերքերը բուժվել են, բայց պարբերաբար պետք է ստուգվի` հետագա կրկնությունից խուսափելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուլտրամանուշակագույնը ճառագայթը, որը դուրս է գալիս արհեստական արևայրուքի սարքերից, դասել է քաղցկեղ առաջացնող գլխավոր գործոնների շարքին։ Դա օգտագործող մինչև 30 տարեկան մարդիկ քաղցկեղով հիվանդանալու ռիսկը մեծացնում են 2,5 անգամ, իսկ մելանոմի զարգացումը` 75 %-ով։
