Առաջին հայացքից իսկական զույգերն իրականում չէին ճանաչում միմյանց (լուսանկարներ)
LifestyleՕրիգինալ միտք հղացավ նյույորքցի լուսանկարիչ Ռիչարդ Ռենալդի գլխում։ Նրա ֆոտոսեսիան ոչ միայն հաճելի փորձ հանդիսացավ լրիվ անծանոթ մարդկանց համար, այլև ստիպեց նրանց նոր զգացողություններ ունենալ, ցուցադրել իրենց թաքնված հույզերը։
Բանն այն է, որ Ռիչարդը փողոցում դիմեց անծանոթ մարդկանց և խնդրեց նրանց զույգերով լուսանկարվել։ Նրանք պետք է պատկերեին քրոջ, եղբոր, լավագույն ընկերների, երեխաների և ծնողների։ Եվ ահա, թե ինչ դուրս եկավ այդ ամենից։
Ռիչարդի խոսքերով, մենք փողոցում ամեն օր հանդիպում ենք մեզ հարազատ մարդկանց, սակայն չենք գիտակցում դա, ուղղակի անցնում ենք միմյանց կողքով։
Ֆոտոսեսիայից հետո բոլորն էլ միաձայն պնդում էին, որ ինչ–որ պահի նրանք հարազատ զգացումներ ունեցան դիմացինի նկատմամբ։