Պահն է հասունացել՝ կապված տարիքիս հետ. Վլադիմիր Բարխոյան
LifestyleՎլադիմիր Բարխոյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ հոգեբանորեն գտնվում է անցումային մի շրջանում, ինչը արտահայտվում է նաև իր արվեստում. «Շատ շուտով կներկայացնեմ իմ նոր ֆոտոշարքը, որում կներկայանամ բոլորովին նոր կերպարում՝ կներկայացնեմ ոչ թե մի երիտասարդի, այլ հասուն տղամարդու: Սպորտային և դասական ոճերի միախառնմամբ որոշել եմ ցույց տալ նոր հոգեվիճակս, սրա համար գուցե պահն է հասունացել՝ կապված տարիքիս հետ,- նշեց երգիչն ու մեզ հետ բաց անելով գաղտնիքները՝ հավելեց,- այս ֆոտոշարքից հետո արդեն պարզ կլինի, թե ինչպիսի տեսահոլովակ կլինի իմ հաջորդ աշխատանքը»:
Իսկ ահա երգերի և դրանց հիման վրա նկարանվող տեսահոլովակների վերաբերյալ Վլադիմիր Բարխոյանը նշեց. «Ես կատարում և կյանքի եմ կոչում միայն այն երգերը, որոնք լսլեիս առաջին իսկ վայրկյանից ընկալում եմ ու կարող եմ այն վերարտադրել: Ներքուստ պետք է զգամ, որ երգը իմն է, որ հենց ես եմ ուզում այն ներկայացնել: Միաժամանակ սիրում եմ, որ մինչ տեսահոլովակ թողարկելը տվյալ երգը ռադիոյով կամ համացանցի միջոցով հնչի ու իմ հանդիսատեսը ծանոթանա այդ երգին, և ոչ թե տեսահոլովակի թողարկումից հետո նրանք առաջին անգամ լսեն այն: Այժմ էլ մի երգի ձայնագրություն եմ նախատեսում, բայց թե, երբ կլինի նոր տեսահոլովակը, այս պահին դժվարանում եմ ասել: Միայն կնշեմ, որ յուրաքանչյուր տեսահոլովակի վրա գումարներ են ծախսվում, իսկ տեսահոլովակ թողարկել միայն թողարկելու համար, ես ճիշտ չեմ համարում, դրա համար և պահը պետք է հասունանա, և տվյալ երգը պետք է հարազատանա իմ և հանդիսատեսի համար»:

Խոսելով «Սիրո կամուրջ» մյուզիքլից, որտեղ Վլադիմիրը մարմնավորում է գլխավոր դերակատարին, երգիչը նշեց, որ մյուզիքլը դեռ կշարունակվի ներկայացվել հանդիսատեսին: Այս մասին խոսելով՝ երգիչը պատմեց իր կյանքում «Սիրո կամուրջ»-ի ազդեցության մասին. «Բեմը արտիստի համար շատ կարևոր մի վայր է, որտեղ նա գտնվում է իր աշխարհում: Ես այս մյուզիքլում խաղալիս, թեկուզ մի ակնթարթ չեմ նայել դեպի դահլիճը, ես տարվում էի այդ աշխարհով, թեպետ գիտեմ, որ դահլիճից դեպի ինձ ուղղված կան և բարի, և չար հայացքներ: Այս մյուզիքլում գտա այն, ինչի կարիքն ունեի: Ինչ-որ մի տեղ ես հոգնել էի ստանդարտ համերգենրից, իսկ մյուզիքլում ես կարողացա ցույց տալ թե դերասանական, թե պարայաին, թե ձայանային հմտություններս: Առհասարկ այս մյուզիքլում ներառված երգիչները արեցին ավելին, քան անում են սովորական համերգի ժամանակ: Կրկնակի ուրախ եմ, որ մյուզիքլի վերաբերյալ անգամ ինձ անծանոթ մարդկանց արձագանքներում մեծ քանակ են կազմում լավ գնահատականը իմ նկատմամբ. շատերը ինձ չէին ճանաչում այդ անկյան տակ, ավելին ասեմ՝ շատերը չէին պատկերացնում, որ ես կարող եմ այդպես երգել»,- նշեց երգիչն ու հարցին, թե ի սկզբանե մյուզիքլում նման կերպով հաջողելու վստահություն ունեցել է արդյոք, պատասխանեց. «Առհասարակ, երգիչը պետք է միշտ ունենա ներքին վստահություն: Իհարկե, մյուզիքլը նորություն էր Հայաստանում, և կար փորձի պակաս, իսկ այստեղ ներառված բոլոր երգիչներն էլ այդ փորձը չունեին, բայց երբ պահը գալիս է, ներքին ուժ է առաջանում, որին գումարվում է ձգտումը, արդյունքում մեջդ խոսում է բնությունը, այսինքն՝ «Տվեք մեզ հենման կետ և մենք կշրջենք աշխարը»»:

Իսկ վերջում անդրադառնալով արցին, թե արդյոք պահպանվե՞լ է Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյաններ դուետի նկատմամաբ հանդիսատեսի միևնույն ոգևորությունն ու ընկալումը հիմա, երբ նրանք առանձին են գործում, երգիչը ընդգծեց. «Այն մարդիկ, ովքեր մեզ իրոք սիրել են, մինչ օրս էլ մեծ ոգևորությամբ ընդունում են նաև առանձին-առանձին: Մեր առաջին երգը՝ «Սերն է քո արևը հայրենիք»-ը, մինչ օրս էլ մեծ սիրով է ընդունվում, և մենք մինչ օրս էլ այն հնչեցնում ենք: Պարզապես պահը եկել էր, որ մենք առանձին սկսեինք ներկայանալ, ինչի կարիքը ունեինք և մենք, և հանդիսատեսը»: