Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի սիրո պատմությունը՝ մանկական գրքում (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Աշխարհահռչակ զույգի՝ Քիմ Քարդաշյանի և Քայնե Ուեսթի սիրո պատմության հիման վրա մանկական գիրք է գրվել, որի հեղինակը Դիզայներ և նկարիչ Զաք Թեբալն է:
Դիզայները ոգեշնչվել է ոչ միայն նրանց սիրո պատմությամբ, այլև հայտնի ռեփերի Bound 2Gether տեսահոլովակով՝ համանուն ստեղծագործություն ստեղծելով փոքրիկների համար։ Պատմության գլխավոր հերոսը Քանյե անունով տղան է և նրա ճուտիկը՝ Քիմը, որոնք կորցնում և հետո կրկին գտնում են միմյանց։
«Bound 2-ը մանկական գրքի վերածելը լիովին նպատակային էր, քանի որ միակ լսարանը, որը չի գրավել Քանյեն, երեխաներն են։ Նրանք զրկված են այն կյանքի դասերից, որոնք կարող է իրենց տալ Քանյեն»,-ասել է Թեբալը։
