Ուշադիր եղեք կենցաղային խանութներից գնումներ կատարելիս (լուսանկարներ)
LifestyleԱյս զույգը կենցաղային խանութից որոշեց հեռուստացույց գնել։ Նրանք ընտրեցին մոդելն ու ապրանքանիշը, և, ինչպես սովորաբար ընդունված է, պահեստից նրանց բերեցին փակ տուփով ապրանքը։ Տանը բացելիս ամուսիններին բավական տհաճ անակնկալ էր սպասվում։
Երբ նրանք բացեցին հեռուստացույցի տուփը, ներսում հեռուստացույցի չափի կտրած տախտակներ գտան։ Ժամանակ չկորցնելով՝ նրանք հետ գնացին խանութ, որպեսզի փոխանակեն ապրանքը։

Խանութի աշխատակիցները նրանց նոր տուփով հեռուստացույց բերեցին, որը զույգը որոշեց հենց տեղում ստուգել։

Եվ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ գտան նոր տուփի մեջ։ Ճիշտ է, նորից տախտակներ...

Ամենայն հավանականությամբ խարդախ աշխատակիցները գողացել էին հեռուստացույցները՝ դրանք փոխարինելով տախտակներով, որպեսզի գողությունը որքան հնարավոր է ուշ բացահայտվեր։

Բարեբախտաբար, երրորդ տուփի մեջ նրանք գտան այդքան սպասված հեռուստացույցը։
