Ժաննա Ֆրիսկեն սկսում է կորցնել տեսողությունը
LifestyleՌուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով արդեն 2 տարի պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ, ապրիլին վերականգնողական կուրս է անցել ԱՄՆ-ում անցկացված քիմիաթերապիայի պրոցեդուրաներից հետո: Այս մասին գրում է segodnya.ua-ն։
Ժաննան կարծես ապաքինվում էր, սակայն երգչուհու մտերիմները պատմել են, որ Ֆրիսկեն վերջին օրերի ընթացքում չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, շատ է թուլացել և կորցրել է ախորժակը։ Սակայն սա դեռ վերջը չէ: Ուժեղ ազդեցություն ունեցող դեղորայքի ընդունումից հետո Ժաննան սկսել է կտրուկ կորցնել տեսողությունը։ Բժիշկները վստահեցնում են, որ տեսողությունն անպայման կվերականգնվի։