Ереван, 19.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Մահապատժի ժամանակակից 6 մեթոդները (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Մահապատիժը հանցագործությունների համար կիրառվող ամենածանր պատժամիջոցն է, որը ժամանակակից աշխարհի շատ երկրներում արգելվում է, այդ թվում նաև Հայաստանում՝ 2003թ-ից ի վեր։ Իսկ այն երկրներում, որտեղ այն դեռևս թույլատրվում է իրականացնել, կիրառվում է միայն չափազանց ծանր հանցանքների դեպքում։
Ինչևէ, գոյություն ունեն նաև երկրներ, որտեղ մահապատիժը բավականին հաճախ է կիրառվում (օր. Ճապոնիա) այնպիսի հանցանքների համար, ինչպիսին կաշառակերությունը, զեղծարարությունը, կավատությունը, հարկերից խուսափումն ու որսագողությունն են։ Ժամանակակից աշխարհում առավել տարածված են մահապատժի այս 6 տեսակները։

1 Գնդակահարություն

Գնդակահարությունը՝ հրազենային զենքի միջոցով հանցագործներին կյանքից զրկելը, մահապատժի ենթարկելու ամենատարածված միջոցն է ժամանակակից աշխարհում։ Որպես կանոն, գնդակահարություններն իրականացվում են հրացաններից, հազվադեպ նաև այլ տեսակի հրազենային զենքից։ Սովորաբար արձակվում է 4-12 կրակոց, սակայն այս թիվն, իրավիճակից կախված, կարող է տարբեր լինել։ Երբեմն խղճի հանգստության համար հրազենային փամփուշտների հետ փամփշտակալում դատարկ տեղեր են թողնում։ Այսպես մահապատիժ իրականացնողները չեն իմանում, թե կոնկրետ ում հրազենից է արձակվել մահացու գնդակը։ Մի շարք երկրներում գնդակահարությունը մահապատժի ենթարկելու միակ միջոցն է։ Այսպիսի երկրներից են Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը։ Գերմանիայում գնդակահարությունը մահապատժի ենթարկելու պաշտոնական միջոցն էր մինչև 1987թ-ը։ ԱՄՆ-ում գնդակահարությունը որպես մահապատիժ կիրառվում է միայն Օկլահոմա նահանգում։ Չինաստանում, որտեղ ժամանակակից աշխարհում ամենից շատ են կիրառվում մահապատիժները, ծնկի իջած հանցագործի ծոծրակին կրակ են բացում ավտոմատից։

Այսօր գնդակահարությունը՝ որպես մահապատժի միակ կամ մի քանի միջոցներից մեկը, կիրառվում է 18 երկրներում։

2 Կախաղան

Պարանի միջոցով մարմնի ծանրության ազդեցությամբ շնչահեղձության հասցնելու միջոցով մահապատժի այս միջոցն առաջին անգամ օգտագործել են կելտերը՝ իրենց Էզուս աստծուն մարդկային զոհեր մատուցելու համար։

Կախաղանի միջոցով մահապատժի մասին հիշատակել է Սերվանտեսը 17-րդ դարում։ Ռուսաստանում կախաղանը կիրառվում էր կայսերական ժամանակաշրջանում և քաղաքացիական պատերազմների տարիներին ընդդիմադիրների նկատմամբ։

Հետագայում կախաղանը կարճ ժամանակահատվածով կիրառվեց պատերազմական տարիներին և հետպատերազմյան առաջին տարիներին պատերազմական հանցագործների և նացիստական առաջնորդների նկատմամբ։ Նյուրնբերգյան դատավարության արդյունքում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկվեցին Գերմանիայի 12 նախկին ղեկավարներ։

Այսօր կախաղանը՝ որպես մահապատժի միակ կամ մի քանի միջոցներից մեկը, կիրառվում է 19 երկրներում։

3 Մահացու ներարկում

Մահապատժի այս տեսակն իրենից ներկայացնում է մարդու օրգանիզմ մահացու թույների լուծույթի ներարկում։ Մահապատժի ենթարկելու այս միջոցը սկսվեց կիրառվել 20-րդ դարի վերջին ու 21-րդ դարի սկզբին։ Այն ստեղծվել է 1977թ-ին դատաբժշկական փորձագետ Ջեյ Չեփմենի կողմից և հաստատվել Ստենլի Դոյչի կողմից։ Դատապարտյալն ամրացվում է հատուկ աթոռին, այնուհետև նրա երակների մեջ կաթիլայինին միացված ասեղներ են տեղադրվում։ Դրանց միջով դատապարտյալին ներարկվում է այսպես կոչված «տեխասյան կոկտեյլ», որը կազմված է 3 դեղամիջոցներից՝ պատրաստված բժիշկ Ստենլի Դոյչի կողմից։ Հերթականությամբ ներարկվում են նատրիումի տիոպենտալ (natrium thiopentalium), որն օգտագործում է անեսթեզիայի համար` 5 գրամից ոչ պակաս, պավուլոն (pancuronium bromide), որը պարալիզացնում է շնչառական մկանները և կալիումի քլորիդ (Kalium chloride), որը նպաստում է սրտի կանգին։ Առաջին անգամ որպես մահապատժի միջոց այն ընդունվել է Տեխաս և Օկլահոմա նահանգներում։ Առաջին անգամ կիրառվել է Տեխասում 1982թ-ին։ Դրանից հետո մահացու ներարկումը որպես մահապատժի միջոց ընդունվեցին ԱՄՆ-ի 34 այլ նահանգներում։ Մահը վրա է հասնում 5-18 րոպեների ընթացքում։

Այսօր մահացու ներարկումը՝ որպես մահապատժի միակ կամ մի քանի միջոցներից մեկը, կիրառվում է 4 երկրներում, այդ թվում Ֆիլիպիններում, Թաիլանդում և Չինաստանում։

4 Էլեկտրական աթոռ

Էլեկտրական աթոռը հարմարանք է, որի միջոցով ԱՄՆ մի շարք նահանգներում իրականացվում է մահապատիժը։ Էլեկտրական աթոռն իրենից ներկայացնում է մեջքի երկար հատվածով բազկաթոռ, որին նստելուց հետո դատապարտյալի ձեռքերն ու ոտքերը գոտիներով կապում են աթոռին ու էլեկտրական բարձր հոսանք բաց թողնում մարմնի միջով։ Աթոռը հայտաբերվել է Գարոլդ Բրաունի կողմից՝ առաջին անգամ կիրառվելով ԱՄՆ-ում` Նյու Յորք նահանգում 1890 թ. օգոստոսի 6-ին։ Մարդասպան Ուիլյամ Կեմլերն առաջինն էր, ով մահապատժի ենթարկվեց այս եղանակով։ Այսօր այն հազվադեպ, սակայն կիրառվում է Ալաբամա, Ֆլորիդա, Հյուսիսային Կարոլինա, Կենտուկի, Թենեսի և Վիրջինիա նահանգներում։

Էլեկտրական աթոռը՝ որպես մահապատժի միակ կամ մի քանի միջոցներից մեկը, կիրառվում է միայն ԱՄՆ-ում։

5 Գլխատում

Գլուխը մարմնից հատելու գործողությունն իրականացվում է հատուկ սարքով, ինչպես օրինակ գիլիոտինը կամ կտրող-հատող գործիքներով, ինչպես օրինակ կացինը, սուրը, դանակը։

Գլխատումը հանգեցնում է ուղեղի մահվանը կտրուկ զարգացող իշեմիայի արդյունքում։ Ուղեղի մահը վրա է հասնում գլուխը մարմնից հատելուց հետո մի քանի րոպեների ընթացքում։ Պատմություններն այն մասին, որ հատված գլուխը կարող է նայել դահճին, ճանաչել իր անունն ու նույնիսկ փորձել խոսել, նեյրոֆիզիոլոգիայի տեսանկյունից չափազանցված են։ Գլուխը հատվելուց հետո կորցնում է գիտակցությունը 300 միլիվայրկյանների ընթացքում։ Անդառնալիորեն կանգ են առնում նյարդային գրեթե բոլոր գործընթացները, այդ թվում նաև ցավը զգալու կարողությունը։ Դեմքի մկանային մի քանի ռեֆլեքսներ ու ցնցումներ կարող են դեռ մի քանի րոպե շարունակվել։

Այսօր գլխատումը որպես մահապատժի միակ կամ մի քանի միջոցներից մեկի կիրառումը ընդունված է 10 երկրներում, սակայն միայն Սաուդյան Արաբիայում են գրանցվել դրա կիրառման դեպքերը։ Մեր օրերում գլխատումները հիմնականում կիրառվում են իսլամական շարիաթին ենթարկվող օրենքներով՝ պատերազմող իսլամիստների, ինչպես նաև ռազմականացված կազմակերպությունների և Կոլումբիայի ու Մեքսիկայի նարկոկարտելների կողմից։

6 Քարկոծում

Քարկոծումը մահապատժի տեսակներից մեկն է, որը կիրառվում էր դեռ հին հրեաների կողմից։ Մեր օրերում քարկոծումն իրականացվում է մի քանի մահմեդական երկրներում։ 1989թ-ի հունվարի 1-ի դրությամբ քարկոծումը պահպանվել էր աշխարհի վեց երկրների օրենսդրություններում։ 2008թ-ի հոկտեմբերի 27-ին Սոմալիում քարկոծելու միջոցով դեռահաս աղջիկ սպանվեց այն բանից հետո, երբ Կիսմայոից Մոգադիշո գնալու ճանապարհին նրան ենթադրաբար երեք տղամարդիկ էին բռնաբարել։ «Amnesty International»-ի համաձայն՝ դատապարտված աղջիկն ընդամենը 13 տարեկան էր։ Միևնույն ժամանակ BBC-ին հայտնել է, որ քարկոծման ենթարկված աղջիկը ներկա գտնված լրագրողների պնդմամբ 23 տարեկանի տեսք է ունեցել։

2015թ-ի հունվարի 16-ին ԻԼԻՊ-ի անդամները քարկոծելով մահապատժի ենթարկեցին դավաճանության մեջ մեղադրվող մի կնոջ։

 

 

 

 

Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человека