Ի՞նչ սպասել Ռիգայի գագաթնաժողովից
ПолитикаՄայիսի 21-ին Ռիգայում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Հայտնի է, որ շատ արտաքին գործոններ են փոխվել, բայց որոշ վերլուծաբաններ պնդում են, որ այսօր հնարավոր է, հմուտ դիվանագիտության շնորհիվ, կոնկրետ արդյունքներ ունենալ Ռիգայից:
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը Orer.am-ի հետ զրույցում խոսել է այն ակնկալիքների մասին, որոնք Հայաստանը կարող է ունենալ այդ գագաթնաժողովից: «Հայտարարությունները, որոնք հնչել են մինչ այս պահը, եղել են շատ զգուշավոր: Վերջինը եղել է այն մասին, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ հայտարարություն կլինի: Թերևս, կարելի է ենթադրել նաև, որ դրա տակ կլինեն որոշակի ուղղությունների թվարկումներ»,- ասաց Սաֆարյանը:
Խոսելով վիզային ռեժիմի ազատականության մասին՝ Սաֆարյանը նշեց. «Շարժունակության շուրջ գործընկերությունը առանձին զարգացող ուղղություն է: Այս առումով բազմաթիվ համաձայնագրեր ստորագրված են՝ կապված վիզային ռեժիմի դյուրացման հետ, ինչպես նաև՝ հարակից այլ համաձայնագրեր: Այս ամենը կարգավորում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության շուրջ պայմանագրում հիմա առաջնահերթ պետք է սպասել մի շարք հստակեցումների` ժողովրդավարության, մարդու իրավունքների, լավ կառավարման, քաղաքացիական հասարակության զարգացման և այլ բնագավառներում»:
Լևոն Փանոսյան