Պատասխանատվության պետք է ենթարկվեն նախկին վարչապետն ու նրա եղբայրը. Նաիրա Զոհրաբյան
ИнтервьюՀՀ ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ով ներկայացրեց մինչ օրս դատախազական ոլորտում գրանցված հաջողությունները:
Նշենք, որ Գլխավոր դատախազին էին սպասում օրենսդիր մարմնում իրական գործունեություն ծավալող մի շարք պատգամավորներ, ովքեր, ինչպես նշեցին, չափից շատ հարցեր ունեն նրան ուղղելու:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց. «Հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է ենթարկվի պատասխանատվության: Այսօր շատ հարցեր ունենք ուղղելու Գեւորգ Կոստանյանին: Պետք է սկսել նրանից, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն նախկին վարչապետն ու նրա եղբայրը, ովքեր Նարիրտ գործարանը թալանեցին եւ մաս-մաս արտահանեցին»:
Անդրադառնալով ՀԵՑ-երի ոչ կոնստրուկտիվ աշխատանքին եւ էներգետիկայի նախարարի կողմից արված այն հայտարարությանը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը առաջին հերթին կապված է կատարված գողության հետ՝ Զոհրաբյանը նշեց. «Նախարարի կողմից ասվածը բացահայտ հայտարարություն էր հանցագործության մասին: Հարց ու պատասխանի ժամանակ այդ հարցն անպայման կբարձրացնենք: Իսկ թե ինչու մինչ օրս քրեական գործ չի հարուցվել, կիմանանք հենց իրենից»:
Սոսե Չանդոյան