Ուկրաինայի Ճանապարհայի ոստիկանության պետը հեռացվել է պաշտոնից` աղջիկների շքեղ կենսակերպի համար (լուսանկարներ)
Lifestyle«Ազատություն ռադիոկայանի» լրագրողների բացահայտումներից հետո Ուկրաինայի Ճանապարհայի ոստիկանության պետ Ալեքսանդր Երշովը հեռացվել է պաշտոնից։ Պատճառը նրա դուստրերն էին և վերջիններիս շռայլ կյանքը, որը նրանք չէին էլ թաքցնում։ Տարբեր թանկարժեք շրջագայություններից և հավաքույթներից լուսանկարները ողողում էին նրանց սոցիալական ցանցերում բացված էջերը։ Դա ցույց էր տալիս, որ Երոշի ընտանիքը պաշտոնյայի աշխատավարձով ապրողներից չէ։

Սա ընտանիքի ավտոպարկն է` դրանց գներով։

Սպիտակ Porsche Cayenne ամենագնացով երթևեկում է նրա ավագ դուստրը` Ասաստասիա Երոշովան, ով սկսնակ դիզայներ է։

Իսկ 1994 թ.–ին ծնված փոքր աղջկա` Դարյա Երոշովայի ծննդյան առթիվ Range Rover Sport էին նվիրել։

Աղջիկները սիրում են ճանապարհորդել։
Դա ասում է նաև նրանց Instagram–ը։



Անաստասիայի և Դարյայի համար շքեղ հավաքույթներ սովորական բան էին։ Օրինակ վերջերս, Կաննում նրանք հանդիպեցին Փերսի Հիլթոնին ու նաև լուսանկարվեցին։

Այս ամենի համար վերջում, իր պաշտոնով վճարեց նրանց հայրը։