Ի՞նչ կարող է պատմել արյան խումբը ձեր մասին
LifestyleՄարդու արյան խումբը պայմանավորված չէ ռասայական, տարիքային և սեռային առանձնահատկություններով, այն գենետիկորեն ժառանգվում է ծնողներից ու մնում անփոփոխ ողջ կյանքի ընթացքում: 1900-ական թվականներին եվրոպական որոշ եկրներում, ինչպես նաև ճապոնիայում, լայն տարածում գտավ մի տեսություն՝ համաձայն որի մարդու բնավորության խառնվածքային առանձնահատկությունները պայմանավորված են արյան խմբով:
Այս տեսության հիմնադիրներից էր ճապոնացի գիտնական Տաշիտակա Նոմին, ում ամենահայտնի աշխատությունը՝ «Կեցու էկի գատտա» («Դու քո արյան խումբն ես»), վաճառվեց ճապոնիայում ավելի քան 5 միլիոն օրինակով: Այս գրքում ներկայացված էին մարդու արյան խմբի և հոգեբանական առանձնահատկությունների փոխպայմանավորվածությունը, արյան տարբեր խմբերի անձանց համատեղելիությունը, ինչպես նաև արյան խմբի առանձնահատկություններով պայմանավորված հոգեբանական խնդիրների կարգավորման մեթոդները: ճապոնիայում այս տեսությունը սկսեցին կիրառել կադրերի ընտրության, մասնագիտական խմբերի ձևավորման, ծանոթության ու ամուսնական կենտրոնների աշխատանքում: Այդ գիտնականների կարծիքով՝ կնոջ ու տղամարդու փոխհարաբերություններում, բացի հոգեբանական համատեղելիության հիմնախնդիրներից, գոյություն ունեն նաև ֆիզիոլոգիական համատեղելիության խնդիրներ, որոնցից ամենակարևորն արյան խումբն է:
Ստորև մենք կներկայացնենք տարբեր արյան խումբ ունեցող անձանց համատեղելիությունը և նրանց համատեղ կյանքի առանձնահատկությունները, բայց մինչև այդ նշենք, որ ինչպես մարդկանց դասակարգելու ցանկացած տարբերակ, այնպես էլ ըստ արյան խմբի մարդկանց դասակարգելու փորձերը չի կարելի ընդունել որպես բացարձակ ճշմարտություն և կյանքում առաջնորդվել միայն այս տեսությամբ:
Արյան առաջին խումբ
Այս անձանց համար կարևոր է միշտ և ամեն ինչում առաջինը լինելը: Նրանք նպատակասլաց են, ինքնավստահ, դիմացկուն, իսկ առաջնորդ (լիդեր) լինելու մոլուցքը նրանց արյան մեջ է: Այս խմբի ներկայացուցիչները միևնույն ժամանակ եսասեր են, երբեմն՝ ինքնահավան:
Շարունակությունը՝ այստեղ