Սիրահար զույգերի հանդիպման սեյնակներ` Ռումինիայի բանտերում (լուսանկարներ 18+)
LifestyleԼուսանկարիչ Կոսմին Բումբուտը (Cosmin Bumbut), վերջին 4 տարում այցելել է Ռումինիայի 35 քրեակատարողական հիմնարկ և լուսանկարել տեղի` սիրահար զույգերի համար նախատեսված սենյակները։
Այն բանից հետո, երբ 2007 թ.–ին Ռումինիան դարձավ Եվրամիության անդամ–երկիր, երկրի բանտային համակարգը արմատական փոփոխությունների ենթարկվեց։

Այժմ յուրաքանչյուր կալանավոր, ով ամուսնացած է կամ ունի մշտական զուգընկեր, 3 ամիսը մեկ անգամ, 2 ժամով կարող է նրա հետ «ժամանակ անցկացնել» բանտում նախատեսված հատուկ սենյակում։

Հետաքրքրական է, որ զուգընկերոջ կարգավիճակ ստանալու համար բավական է մի քանի ամիս պարբերաբար գալ հանդիպումների, զանգահարել կալանավորին կամ նամակագրական կապ պահպանել։

Իսկ, եթե այդ ընթացքում ինչ որ մեկն ամուսնանում է, ապա նրա տրվում է 48 ժամյա «մեղրամսի» հնարավորություն, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում, ամիսը 2 ժամ հանդիպելու հնարավորություն։

Կոսմինի խոսքերով` յուրաքանչյուր բանտ այդ սենյակը կահավորում է այնքանով, որքանով թույլ է տալիս հաստատության բյուջեն։


Հետաքրքրական է, որ կանայք, իրենց կալանավորներ ամուսիններն ավելի հաճախ են այցելում, քան հակառակը։












