Վարսահարդարիչի այլընտրանքային օգտագործման ձևեր (լուսանկարներ)
LifestyleՎարսահարդարիչ երևի կա յուրաքանչյուրի տանը։ Շատերն այն օգտագործում են միայն թաց մազերը չորացնելու համար։ Սակայն այդքանով դրա հնարավորությունները չեն սահմանափակվում։ Է՞լ ինչի է ընդունակ այդ սարքը, իմացեք հենց հիմա
1. Մաքրեք մատիտով պատերին արված գրությունները
Եթե Ձեր տանը մեծանում է փոքրիկ նկարիչ, ով նկարում է ուր պատահի, ապա վարսահարդարիչը կօգնի Ձեզ մաքրել այդ «գլուխգործոցները»։ Ուղղակի տաքացրեք այդ հետքերն ու սրբեք կտորով։ Նկարի հետքն անգամ չի մնա։

2. Պոկել տիպերը
Երբեմն պատահում է, որ տիպերը չեն ցանկանում հեշտությամբ պոկվել։ Վերցրեք վարսահարդարիչն ու մի փոքր տաքացրեք այն։ Դրանից հետո այն հեշտությամբ կպոկվի։

3. Հարմարեցնել նոր ակնոցը Ձեր չափսերին
Ակնոցներն ընկնո՞ւմ են Ձեր աչքերից։ Հոգ չէ, միացրեք վարսահարդարիչը և տաքացրեք դրա պոչերը։ Որոշ ժամանակ հետո դրանք փափուկ կդառնան, և կկարողանաք ընտրել Ձեր ուզած չափը։ Սառը օդի միջոցով կարող եք այն հետ բերել նախկին պինդ վիճակին։

4. Չորացնել եղունգները
Ինչպես ասում են` կինն անպաշտպան է այնքան ժամանակ, քանի դեռ չեն չորացել նրա եղունգները։ Վերցրեք վարսահարդարիչն ու ուղղեք լաքապատ եղունգների վրա։ Դրանք վայրկյանապես կչորանան։
5. Հեռացնել մոմը
Եթե սեղանի վրա մոմ է կաթացել, և Դուք չեք կարողանում այն հեռացնել, ապա վարսահարդարիչի տաք օդը կօգնի Ձեզ այդ գործում։
6. Շիկացնել ածուխը
Հայերս որ շատ լավ գիտենք, թե ինչ անփոխարինելի միջոց է վարսահարադարիչը խորոված պատրաստելիս։ Այն հիանալի կերպով շիկացնում է ածուխը։
7. Մաքրել լոգարանի հայելին
Լոգարանի հայելին գոլորշու հետևանքով հաճախ կեղտոտվում է, և վրան բծեր են մնում։ Վարսահարդարիչը պահեք դրանց վրա և տաքացրեք։ Բծերն ինքնուրույն կանցնեն։

8. Անցավ հանել կպչուն վիրակապը
Վարսահարդարիչը շատ լավ օգնում է պոկել երբեմն ցավոտ կպչուն վիրակապը։ Բավական է մի փոքր տաք օդ փչել դրա վրա, և նրա սոսինձն անցավ կպոկվի։
Եթե Ձեր տորթը պատրաստ է և այն պատել եք գլազուրով, բայց դա հավասարապես չի ծածկում թխվածքը, ապա անմիջապես վերցրեք վարսահարադարիչը, և տաք օդի ազդեցության տակ այն միանգամից կհարթվի։ Իսկ եթե հետո միացնեք սառը օդը, ապա գլազուրն ամբողջովին հարթ կդառնա։

10. Հանել վառված թխվածքը
Եթե թխվածքի «տակ կպել» է, ապա բավական է այն տակից տաքացնել վարսահարդարիչով, և հեշտությամբ դուրս կգա։
11. Չորացնել գուլպաները
Դրանք շատ արագ են չարոնում, նույնիսկ չեք հասցնի Ձեր սիրելի գլխի մեկ էջը կարդալ, և արդեն պատրաստ է։
12. Տաքացնել անկողինը քնից առաջ
Այս մեթոդը հատկապես ակտուալ է ձմռանը։ Բավական է մի քանի վայրկյան միացված վարսահարդարիչը պահել վերմակի տակ, և տաք անկողինը պատրաստ է։
13. Նկարել
Եթե սկզբում ջնջում էին նկարածները, ապա այժմ ժամանակն է նկարելու։ Որպեսզի այսպիսի գլուխգործոց ստանաք, բավական են մոմե մատիտներ, մոլբերտ և վարսահարդարիչ։ Արդյունքը Ձեր աչքի առաջ է։








