Ու՞ր են կորել երբեմնի հայտնի աստղերը և ինչո՞վ են զբաղված. մաս 2 (լուսանկարներ)
LifestyleArmlur.am-ը գրում է.
«Ժողովուրդ»-ը շարունակում է ընդառաջ գնալ ընթերցողների խնդրանքներին` գտնել իրենց սիրելի աստղերին, որոնք տեւական ժամանակ է` լռում են, սակայն չեն մոռացվել հանդիսատեսի կողմից (1-ին մասն` այստեղ): Հանրությունը հետաքրքրված է, թե այժմ որտեղ են նրանք եւ ինչով են զբաղված:
90-ականներին մեծ ճանաչում վայելող երգչուհի Օլգա Այվազյանն այսօր հազվադեպ է երեւում էկրաններին: Նա, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ շարունակում է երգչուհու իր գործունեությունը. «Վերջին տեսահոլովակս թողարկել եմ նախորդ տարի, գուցե ընդմիջումները փոքր-ինչ երկար են տեւում, սակայն այս տարի որոշել եմ ավելի շատ աշխատել»,-ասաց նա: Մեր այն հարցին, թե ինչու երգչուհին հաճախ չի երեւում տարբեր միջոցառումների, հաղորդումների ու երեկույթների շրջանակներում, Օլգա Այվազյանը պատասխանեց. «Թող երեւան այն երգիչները, որոնք ուզում են պահանջված լինել. ի՞նչ իմաստ ունի ամեն տեղ երեւալը»:
Նա տեղեկացրեց, որ այժմ իր համար գրվում է մի երգ, եւ առաջիկայում երկրպագուներին կներկայացվի դրա հիման վրա նկարված տեսահոլովակ: Երգչուհին նաեւ նշեց, որ երկրպագուներն իրեն կարող են լսել Երեւանի ակումբներից մեկում: Հաջորդը, ում «պեղել ենք», ժամանակին իր երիտասարդ երկրպագուների քանակով աչքի ընկնող երգչուհի Մարիաննան է (Մարիաննա Դանիելյան):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: