«Անավարտ թռիչք» ֆիլմը հուզել է անգամ անվտանգության աշխատակիցներին
LifestyleESem.am-ը տեղեկացրել էր, որ հայկական արտադրության «Անավարտ թռիչք» ֆիլմը կցուցադրվի նաև Մոսկվայում: Մոսկվայի` միաժամանակ երեք դահլիճում ժամեր առաջ տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել նաև ֆիլմի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու ռեժիսոր Ելենա Արշակյանը: Վերջինս առաջինը մեզ պատմեց մոսկովյան պրեմիերայի, հյուրերի և ֆիլմի մասին հնչած արձագանքների մասին:
Հիշեցնենք, որ ռուսական «Грани кино» ընկերությունը պայմանագիր է կնքել ֆիլմը ռուսերեն թարգմանելու և ՌԴ-ի 200 կինոդահլիճներում ցուցադրելու համար:

Ելենայի խոսքով` դահլիճում հիմնականում ռուսներ են եղել, ովքեր ֆիլմի ավարտից հետո հուզված են լքել դահլիճը:
«Նրանք իսկապես շատ շատ էին հավանել, ինչն ինձ համար շատ ուրախալի է, միևնույն ժամանակ՝ սպասվածից լավ,- ESem.am-ին հայտնեց Ելենան՝ նշելով,- իսկապես շատ ուրախ եմ, ռուս հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց ֆիլմը: Տարբեր հեռուստաընկերություններ հարցազրույցներ արեցին ու առաջիկա օրերին կցուցադրեն. Ռուսաստանում ևս կպատմեն մեր ֆիլմի մասին»:

Շարունակությունը՝ այստեղ: