Հայտնի դերասան Գեւորգ Մինասյանը սրտի կաթված է ստացել
LifestyleՕպերային երգիչ, կինոյի եւ թատրոնի դերասան, հայտնի հումորիստ Գեւորգ Մինասյանը սրտի կաթված է ստացել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ օրերս հայտնի դերասանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծանր կայուն է:
Ի դեպ, ֆորումներից մեկում հանդիպեցինք Գեւորգ Մինասյանի մեկնաբանությունը իր իսկ մասին: Ահա թե ինչ է գրել հայտնի դերասանը. «Ես` Գեւորգ Մինասյանս, ծնվել եմ անզգույշ, 1964 թվականին, առավել լավ պայմաններում: Երբ ցանկացել եմ, կերել եմ պաղպաղակ ու չալաղաջ, առավել եւս` քշել եմ հեծանիվ ու այլ մանր-մունր քշվող առարկաներ: Իմ կյանքի ընթացքը դժվար է նկարագրել, քանզի գեւորգաբաններն իրենք չեն մտաբերում: Ունեցել եմ բարի կամք եւ թուլություն արդարության նկատմամբ` ինչպես Աշոտ Երկաթը, Պողպատը (մանավանդ կոփվելուց) եւ այլն: Դրա համար էլ ուսում եմ առել դպրոցում, կոնսերվատորիայում եւ, իհարկե` ասպիրանտուրայում: Եղել եմ օպերային երգիչ, կինոյի եւ թատրոնի դերասան, ուսուցիչ, տնօրեն…Էլ որն ասեմ… Հիմա սովորեցնում եմ եւ աշխատում… ինքս ինձ վրա… »:
Հոդվածն ամբողջությամբ News.am-ում: