Փրկել են պայծառատես Անի Գրիգորյանի կյանքը
LifestyleՍուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բժշկուհի Աննա Սարգսյանից տեղեկացանք, որ օրեր առաջ հիվանդանոց է տեղափոխվել պայծառատես Անի Գրիգորյանը, ում մոտ հայտնաբերվել է բարդացած թոքաբորբ՝ ուղեկցվող բարձր ջերմությամբ, անգինայով: Բժշկուհին ասաց, որ նրան անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն և հավելեց, որ Անիի վիճակն այժմ կայուն է, նա շարունակում է բուժում ստանալ:
Մենք կապ հաստատեցինք նաև Անի Գրիգորյանի հետ: Նա ասաց, որ ինքնազգացողությունը բավականին լավացել է և իր երխտագիտությունը հայտնեց բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի ու բարձր մասնագիտական պատրաստվածություն ունենալու համար: