Մահացել է Միխայիլ Շուֆուտինսկու կինը
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի Վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկին չեղյալ է հայտարարել Իսրայելում կայանալիք հյուրախաղերը իր կնոջ`Մարգարիտայի անժամանակ մահվան պատճառով:
Շուֆուտինսկու հյուրախաղերի կազմակերպիչ Մարկ Յուրիկը հայտնել է լրագրողներին, որ երգիչը անմիջապես մեկնել է Լոս-Անջելես, երբ տեղեկացել է ցավալի լուրի մասին: Շանսոն ժանրում հայտնի կատարողի կնոջ մահվան հանգամանքների և պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Մարգարիտա Միխայիլովնայի և Շուֆուտինսկու ամուսնական կյանքը տևել է 44 տարի, այդ ընթացքում նրանք ունեցել են 2 որդի` Դավիդ և Անտոն:
Իսրայելում նախատեսվող հյուրախաղերի ժամանակ ռուս երգիչը պետք է 4 համերգ տար տարբեր քաղաքներում, որոնցից, սակայն, կայացել է միայն առաջինը, մյուս 3-ը չեղյալ են հայտարարվել:
Միխայիլ Շուֆուտինսկու տարածած հայտարարության մեջ երգիչը ներողամտություն է հայցել իր հանդիսատեսից համերգները անկանխատեսելի ձևով չեղյալ հայտարարելու համար և խոստացել է, որ գնված տոմսերի գումարները կվերադարձվեն: