Պարզվում է՝ օծանելիքի բույրը պետք է համապատասխանեցնել մազերի գույնին
LifestyleԿանայք ականջներով են սիրում, իսկ տղամարդիկ՝ աչքերով։ Բայց երկուսի համար էլ կարևոր է մյուսից եկող բույրը։ Շատ կանայք հարցնում են. արդյո՞ք բույրերը կապ ունեն մազերի գույնի հետ։ Եվ եթե այս երկու գործոնները համադրվում են, ապա ինչպե՞ս անհրաժեշտ բույր ընտրել։ Կարելի է առաջին հարցին կարճ պատասխանել. այո, յուրաքանչյուր բույր հարմար է մազերի որոշակի գույնին։ Իսկ ահա երկրորդ հարցի պատասխանը կտա այս հոդվածը,- հաղորդում է fancy-journal.com-ը։
Օծանելիքը յուրահատուկ բույր ունի, որը կարող է մարդկային ընկալում ձևավորել, ավելացնել հմայքը։ Հաճախ զրուցակիցը ձեզ հիշում է այն բույրով, որը ձեր օծանելիքն է արձակում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե որքան տարբեր բույրեր են թողարկում օծանելիք արտադրողները, և որքան դժվար է բազմազանությունից ընտրել սեփական բույրը։ Որպես կանոն, կանայք հիմնվում են իրենց ներքին զգացողության վրա և երբեմն այդ հնարավորություն է տալիս որակյալ օծանելիք ընտրել։ Սակայն ամբողջական պատկերի համար անհրաժեշտ է օծանելիքի բույրը համադրել մազերի գույնի հետ։
Մասնագետները բաց գույն ունեցող կանանց խորհուրդ են տալիս ավելի թեթև և բուսական բույրով օծանելիք ընտրել, որոնք ներդաշնակ կլինեն իրենց արտաքինին։
Շիկահերները կարող են ցիտրուսային բույր ընտրել, ինչպես նաև հասմիկի կամ վարդի։ Օծանելիքը պետք է թարմության բույր ունենա, կնոջն աշխուժություն և լավ տրամադրություն պարգևի։
Թխահերներին ու շագանակագույն երանգներով մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում մեղրա-քաղցրային բույրեր, օրինակ՝ մարոկյան վարդի կամ հելիտրոպի։ Հարմար է նաև սովորական ակացիայի կամ վայրի կեռասի բույրը։
Շարունակությունը՝ այստեղ