Անաիսի, Սոնայի, Էմմայի, Անիի և մյուսների անակնկալը` դերասանուհի Աննա Ավետիսյանի տարեդարձին
LifestyleԴերասանուհի Աննա Ավետիսյանը, ով այս շրջանում հիմնականում խաղում է միայն ներկայացումներում, երեկ նշել է ծննդյան 24 ամյակը: ESem.am-ը դերասանուհուց հետաքրքրվեց տոնական օրվա անկանկալների մասին:
Դեռ օրը չփոխված Աննային առաջինը զանգահարել ու շնորհավորել է դերասան Լևս Դավթյանը, որից հետո էլ շնորհավորական զանգերով սկսվել է դերասանուհու ծննդյան օրը:

Դերասանուհին ասաց, որ թեև չէր ծրագրել այս տարի նշել տարեդարձը, քանի որ ողջ օրը թատրոնում փորձի է եղել, սակայն. «Երկու օրից խաղալու ենք «8 սիրագորով կանայք» ներկայացումը. այժմ դրան ենք պատրաստվում, բայց երբ գնացի փորձի, տեսա, որ աղջիկներն ինձ համար անակնկալ են պատրաստել»:
Նրա խոսքով` իր գործընկերները` Սոնա Մուրադյանը, Էմմա Մանուկյանը, Անաիս Սարդարյանը, Անի Գալստյանը, Շողեր Սմբատյանը, Նարինե Ալեքսանյանը, Անի Միրզախանյանը կեքսերով տորթ էին պատրաստել, վրան մոմեր դրել: Միայն տոնական տորթով չսահմանափակված դերասանուհիները իրենց ընկերուհու համար նաև երգել են ու իսկական տոնի վերածել վերջինիս օրը:

Աննայի՝ անակնկալներով լի օրը սրանով էլ չի ավարտվել: Փորձի ավարտին նրան է զանգահարել ընկերուհին` սցենարիստ Արմինե Բոյաջյանը և խնդրել անպայման հանդիպել: «Գնացի, պարզվեց, որ հերթական անակնկալն է ինձ սպասվում: Նա մի գեղեցիկ վայրում սեղան էր պատվիրել. տորթ, մոմեր, ծաղիկներ»,- ավելացրեց դերասանուհին:
Ըստ նրա` օրվա ընթացքում ընկերուհիներից Տաթևիկ Ադումյանը ևս զանգահարել է, խնդրել հանդիպել, սակայն ժամանակի սղության պատճառով չեն կարողացել կազմակերպել հանդիպումը:
Շարունակությունը՝ այստեղ