Խաբուսիկ ցունամի` Նյու Ջերսիի լողափին (լուսանկարներ)
LifestyleԱյսպիսի ալիք տեսնելիս երևի յուրաքանչյուրը կսարսափեր և առաջինը կմտածեր, որ հսկայական ալիքը ուր որ է կծածկի լողափը։ Անցած կիրակի հենց այդպես էլ մտածեցին Նյու Ջերսիի լողափին հանգստացողները։
Բայց պարզվեց, որ այն, ինչը հսկայական ալիքի տեղ են դրել, իրականում ընդամենը յուրօրինակ մառախուղ է, որն առաջացել էր տաք օդի և սառը ջրի հոսանքների միախառնումից։



