Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Հայաստանը և հարակից երկրները. պատմահամեմատական վերլուծություն

Պետությունը, որպես այդպիսին, քարացած համակարգ չէ: Դրա որակական դրսևորման կարևորագույն չափորոշիչը պետականության ավանդույթների առկայությունն է, որը զուգորդվում է որակական ամենօրյա զարգացմամբ և կատարելագործմամբ: Այսինքն, ըստ էության, գործ ունենք համակարգային ավանդույթների և ինստիտուցիոնալ զարգացման գործընթացի յուրօրինակ սինթեզի հետ: Վերևում արված շեշտադրումների առարկայական դրսևորումների վերաբերյալ պատկերացում կազմելու համար առաջին հերթին պետք է ուշադրությունը կենտրոնացնել Հայաստանի հարևան և անմիջապես առնչվող պետությունների վրա:

1. Թուրքիա. Այս երկիրը ժառանգորդն է մարդկության պատմության հզորագույն կայսրություններից մեկի՝ Օսմանյան կայսրության, որի հարվածների ներքո մի քանի անգամ լրջագույն սպառնալիքի տակ է հայտնվել Եվրոպան: Առաջին աշխարհամարտից հետո թուրքերը հմտորեն կարողացան հաղթահարել կայսրությունից դեպի ազգային պետություն տանող փորձություններով լեցուն ճանապարհը (չնայած Թուրքիայում առկա են բազմաթիվ էթնոքաղաքական սառեցված և գործող հակամարտություններ, բայց դա այլ թեմա է):

2. Իրան. 1971 թվականին Պերսեպոլիսում մեծ շուքով տոնվում էր Պարսկական տերության 2500-ամյակը: Միայն Պերսեպոլիսը բավական է պատկերացում կազմելու համար հազարամյա պետականության փառքի մասին, որը չկարողացան արմատախիլ անել ո՛չ արաբները և սելջուկ-թյուրքերը, ո՛չ էլ մոնղոլները և թուրքմենական ցեղերը: Ավանդույթների այդ ամբողջական կոմպլեքսը Իսլամական հեղափոխությունից հետո յուրօրինակ շարունակականություն գտավ արդեն Շիականության համատեքստում:

3. Վրաստան.Հնագույն այս պետությունը, դարեր շարունակ չցուցաբերելով աշխարհաքաղաքական լուրջ հավակնություններ, արդեն 12-13-րդ դարերում դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկը: Հետագայում, թեկուզ կիսակախյալ վիճակում, վրացիները կարողանում են պահպանել իրենց իշխանական-ազնվական ինստիտուտները՝ ընդհուպ 19-րդ դար: Դրանք չի կարողանում կոտրել անգամ ռուսական գաղութացումը: Այդ ինստիտուտների առկայությունն օբյեկտիվորեն ժողովրդին զերծ է պահում գենոցիդներից և այլ մարտահրավերներից: Ի դեպ՝ վրացական իշխաններից մի մասի սերունդներն ապրում են անգամ մեր օրերում, ովքեր պահը չեն կորցնում ամեն պահ մատնանշելու իրենց ազնվական ծագումը:

4. Ադրբեջան. Այս երկիրն, իհարկե, չի մտնում վերոնշյալների տրամաբանության մեջ և ավելորդ է խոսել որևէ ավանդույթների մասին, բայց օբյեկտիվորեն պետք է փաստել, որ հանձին Ադրբեջանի գործ ունենք բավականին հետաքրքիր ֆենոմենի հետ: Ի սկզբանե լինելով արհեստական գոյացություն՝ Ադրբեջանը, ըստ էության, կարողանում է հիմք դնել որոշակի ավանդույթների, դրանց ծիլերը ներդնել խորհրդային կարգերի մեջ և արդեն դարավերջին լուրջ արդյունքներ ստանալ (պատերազմում կրած պարտությունը չի կարող լինել միանշանակ և վերջնական չափորոշիչ):

5. Ռուսաստան. Աշխարհակալ այս կայսրությունը չնայած սահմանակից չէ ՀՀ-ին, բայց առնչվում է ոչ պակաս, քան թվարկվածներից որևէ մեկը, եթե ոչ ավելին: Եթե նույնիսկ նշենք Իվան IV Ահեղի, Պետրոս I Մեծի և Ի. Ստալինի անունները, ապա նույնիսկ այդ դեպքում չենք կարող ամբողջացնել հարյուրամյակների ընթացքում աշխարհաքաղաքական առաջնային գործոն հանդիսացող ռազմաքաղաքական այս մեքենայի հզորությունը: Միայն փաստենք, որ գործ ունենք մոնղոլական և բյուզանդական քաղաքակրթությունների մի յուրօրինակ համաձուլվածքի հետ՝ երրորդ Հռոմի տրամաբանության շրջանակներում:

Այսպիսով, Հայաստանը շրջապատված է բավականին լուրջ հարևաններով, որոնք հարյուրամյակների ընթացքում կուտակել են պետական կառավարման, դիվանագիտական լրջագույն կապիտալ: Հայաստանը նույնպես ունեցել է պետականության լավագույն ավանդույթները, բայց մի շարք պատմական օբյեկտիվ գործոնների ներգործության արդյունքում դրանց և ներկայի միջև քաղաքակրթական կապը խզվել է: Այսինքն, պետական ինստիտուցիոնալ համակարգը փոշիացվել է, և արդեն 15-19-րդ դարերի ընթացքում հայությունը հանդես է գալիս որպես կրոնաէթնիկական խումբ:

Հաճախ փորձում ենք եկեղեցուն մեղադրել այս կամ այն քաղաքակրթական քայլը չանելու մեջ՝ առանց գիտակցելու, որ չի կարելի այդ կառույցի վրա դնել այնպիսի պատասխանատվություն, որը դուրս է նրա հնարավորություններից: Եկեղեցին որքան էլ որ ազգային լինի, բայց, այնուամենայնիվ, չի կարող պետական ինստիտուտի որակ ապահովել: Կապի խզումը մեծագույն դժբախտություն չէ. լավագույն ցանկության դեպքում հնարավոր է նոր կամուրջներ կառուցել, բայց ընդհակառակը՝ Հայաստանը համառորեն չի ցանկանում որակյալ պետություն ստեղծել: Խորհրդային կարգերի հաստատումից հետո ստեղծված արդյունաբերական համալիրի մի փոքր մասը նախագծվել էր դեռևս Առաջին Հանրապետության ժամանակ, իսկ անկախանալուց հետո, մենք կոմունիզմն ատելու հետ միասին ատեցինք նաև Խորհրդային Հայաստանից մնացած հսկայական ժառանգությունը և Լենինի արձանի հետ միասին կործանեցինք նաև ողջ արդյունաբերական համալիրը:

Եվ վերջում հռետորական հարցադրում. այսպիսի համառ անգործությամբ ինչպե՞ս ենք կարողանալու ընդհանրապես ապրել այս տարածաշրջանում:

Կարպիս Փաշոյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников