Արտավազդ Բայաթյանի “Արեւոտ կիրակի”-ն, անեկդոտները եւ անկեղծ մտքերը
LifestyleՀունիսի առաջին կիրակին արեւոտ էր, իսկ Կամերային երաժշտության տանը տեղի էր ունենում Արտավազդ Բայաթյանի “Արեւոտ կիրակի” հեղինակային երգերի երեկոն: “Արձագանք” խմբի, ստուդիայի եւ ռադիոյի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանի մենահամերգին ներկա էին նրա հեղինակած երգերը սիրող մարդիկ:
“Երբ երգում եմ, մտածում եմ՝ իմ փիլիսոփայական մտքերի մասին գուցե միայն ես եմ մտածում, բայց պարզվում է՝ մարդիկ շատ լավ ընկալում են իմ զգացածը”,- նշել է Արտավազդ Բայաթյանը:
Երգիչը մենահամերգի խորագրի՝ “Արեւոտ կիրակի”-ի մասին. “Կինս մի օր գիշերը եկավ ու հարցրեց՝ արդյոք գիտեմ, որ հունիսի 7-ն ամռան առաջին կիրակին է ու դրա համար պետք է երգեմ, ես էլ “ստիպված” համաձայնեցի ու համերգի խորագրի համար ընտրեցի իմ երգերից մեկը՝ “Արեւոտ կիրակի”-ին: Մինչեւ այս հին երգը կատարելը կցանկանամ անեկդոտ պատմել: Մի կին շնչակտուր գալիս է բժշկի մոտ ու հարցնում, թե ինչ դեղ է նշանակել իր ամուսնուն, որ ամուսինը միանգամից որոշել է բաժանվել, բժիշկն էլ պատասխանում է. “Ոչ մի դեղ էլ չեմ տվել, ակնոց եմ դուրս գրել:)”: Բայց պետք է խոստովանենք, որ կանայք չլինեին, արվեստը չէր լինի, ամենակարեւոր գնահատականը հենց նրանք են տալիս”:
Շարունակությունը ` այստեղ:
