Մեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 18-րդ երեխան (լուսանկարներ)
LifestyleՄեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 18-րդ երեխան, հաղորդում է The Daily Mirror-ը: Աղջկան անվանել են Հոլի Ալֆիա Բո: Նրա ծնողներն են 39-ամյա Սյու և 43-ամյա Նոել Ռեդֆորդները:
Նրանք հաջող բիզնես են վարում, ունեն իրենց սեփական հացի փուռը: Ոչ մի լրացուցիչ պետական նպաստ չեն ստանում:
Ամուսինները ծանոթ են մանկուց: Նրանց առաջնեկը ծնվել է, երբ Սյուն եղել է 14 տարեկան: Ռեդֆորդներն արդեն 2 թոռ ունեն:
2014-ին ամուսինները հայտարարել էին, որ 18-րդ երեխան, հավանաբար, կլինի վերջինը: Սակայն այժմ, կարծես, Սյուն փոխել է իր որոշումը: «Կարծում եմ` Հոլին կդառնա վերջինը, սակայն ես երբեք չեմ ասում «երբեք»: Մենք ակտիվ չենք փորձի, սակայն հակաբեղմնավորիչ հաբեր ես չեմ ընդունի»,- ասել է բրիտանուհին:


