Հեքիմ Ջունային հուղարկավորելու է Անդրեյ Մալախովը
LifestyleNews.am-ը գրում է.
Մոսկվայում 66 տարեկան հասակում մահացել է հայտնի հեքիմ եւ դերասանուհի Ջունա Դավիթաշվիլին։ Այդ մասին իր բլոգում հայտնել է դերասան Ստաս Սադալսկին, որը նաեւ հավելել է, որ Անդրեյ Մալախովն է կազմակերպելու հեքիմ Ջունայի հուղարկավորության արարողությունը։ Ըստ որոշ տեղեկություների՝ Մոլոխովը իր ուսերին է վերցրել այդ պատասխանատվությունը, քանի որ հեքիմը ոչ մի շփում չուներ իր բարեկամների հետ։

«Ինձ հայտնել են, որ Ջունայի հուղարկավորության հարցերում իր օգնությունը կցուցաբերի Անդրեյ Մալախովը, որն արդեն գնացել է Ջունայի տուն։ Ես գիտեմ նաեւ, որ վերջերս Ջունան չէր շփվում բարեկամների հետ։ Հեքիմը արգելել էր նրանց գալ իր տունը, քանի որ տանից իրեր էին անհետացել»,- հայտարարել է դերասանը՝ նշելով, որ հուղարկավորության տեղն ու օրը դեռ հայտնի չէ։