Լիլիթ Կարապետյան.«Կարծում եմ` մոտ օրերս նա կհայտնվի»
LifestyleԼիլիթ Կարապետյանը երեկ դարձել է 40 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ թեեւ որոշել էր չնշել տարեդարձը, գործընկերները, մտերիմներն ու անգամ անծանոթներն ուրախ օր են պարգեւել իրեն:
“Կեսգիշերին ծննդյանս օրվա մեկնարկն արդեն իսկ անակնկալ էր: Տիգրան Հարությունյանը, Սարգիս Ավետիսյանը, Գաբին եւ մյուսներն ինձ ստեցին` ասելով, թե երգի պատվեր ունեմ: Երբ սկսեցի երգել, ներկաները մեծ տորթով, ծաղիկներով, հրավառությամբ եւ փուչիկներով շնորհավորեցին: Տղաս էլ հատուկ չէր քնել, զանգահարեց ու շնորհավորեց երգով”,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարը:
Լիլիթի խոսքով` նվերների, ծաղիկների պակաս չի ունեցել, բազմաթիվ են եղել նաեւ ծանոթ-անծանոթների հեռախոսազանգերը, իսկ որդին` Կարենն, իր ձեռքով պատրաստած խաղաղության աղավնի է նվիրել:
Շարունակությունը՝ այստեղ:
