«Իրաքցի Ռեմբո» Աբու Ազրայիլի նոր, սարսափեցնող լուսանկարները
Lifestyle«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող իրաքցի շիա Աբու Ազրայիլը, սեփական երկրում ազգային հերոս է դարձել։ «Իրաքցի Ռեմբո» մականունը ստացած, թավ մորուքով ու սպորտային կազմվածքով 37–ամյա զինյալը ինքնին մարմնավորում է Իրաքի թշնամիների դեմ անողոք պայքարը և մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Բաղդադում, այլև ողջ երկրում։ Աբու Ազրայիլը պարբերաբար հարցազրույցներ է տալիս և լուսանկարներ հրապարակում, որոնք ոգեշնչում են այլ տղամարդկանց և դրդում մտնել զինված պայքարի մեջ։
Վերջերս նա կրկին լուսանկարներ է հրապարակել, որոնք պակաս սարսափ չեն տարածել ԻՊ–ի շարքերում։








