1. Իսկականկինըկարողանումէհաճոյախոսություններընդունել: Կան կանայք, ովքեր այնպես են գոռոզանում հաճոյախոսություններից, որ մարդ փոշմանում է, որ հաճոյախոսել է նրանց: Ոչ մի տղամարդ երկրորդ անգամ հաճոյախոսություն չի անի այդպիսի կնոջը: Մինչդեռ իսկական կանայք գիտեն, թե ինչպես պետք է արձագանքել հաճոյախոսություններին:
2.Իսկականկինըչիհետաքրքրվում, թեայլքինչենկարծումիրարտաքինիմասին: Գեղեցիկ կինը, փոխելով մազերի գույնը, չի զզվացնում շրջապատին՝ հարցնելով, թե ինչպես է ստացվել: Նա ասում է. «Տես, թե ինչ լավ է ստացվել»: Ոչ ոք չի համարձակվի հերքել, որ իսկապես լավ է ստացվել:
3. Իսկական կինը կարողանում է ժպտալ: Նա այնպես է ժպտում, որ յուրաքանչյուրին թվում է, թե այդ ծիծաղը հենց իրեն է ուղղված: Նա կարող է մտախոհ ու թախծոտ լինել, սակայն երբեք խոճոռ ու չարացած չի լինում:
4. Իսկականկինըերբեքչիխնայումիրվրածախսվելիքգումարը: Նա կարող է աշխատավարձի մեծ մասը ծախսել ինչ-որ թանկարժեք զարդի վրա, այցելել մերսման կենտրոններ ու գեղեցկության սրահներ: Նա երես է տալիս ինքն իրեն այս փոքրիկ հաճույքներով, թեպետ իրականում շատ ավելիին է արժանի:
5. Իսկական կինը կարողանում է արժանապատվորեն պատասխանել իր արտաքինի վերաբերյալ հնչած ցանկացած նկատողության:Նա ուշադրություն չի դարձնում իրեն նախանձողների ասածներին: Նա ընդունում է կառուցողական քննադատությունը և դաս քաղում դրանից, սակայն նա երբեք տրամադրությունը չի գցում ինչ-որ չարակամ կամ նախանձ մրցակցուհու թունոտ նկատողությունից:
6. Իսկական կինը չի վախենում ծիծաղելի լինել:Եթե կինն ինքնավստահ է, նա չի վախենում հայտնվել անհարմար իրավիճակներում: Նա գիտի, որ ցանկացած անհարմար իրավիճակից էլ ելք կա: Նա գիտի ծիծաղել ինքն իր վրա և եթե նա հայտնվում է ծիծաղելի դրության մեջ, ինքն էլ է ծիծաղում իր վրա ու առաջ շարժվում:
7. Իսկական կինը երբեք չի նախանձում ուրիշներին:Նախանձը վկայում է այն մասին, որ մարդ վախենում է մրցակցությունից, իսկ իսկական կինը մրցակիցներ չունի: Նա լիովին վստահում է իր ուժերին և օբյեկտիվորեն գնահատում ինքն իրեն:
8. Իսկական կինն այլոց հաշվին չի ինքնահաստատվում: Այլոց հաշվին ինքնահաստատվող մարդկանց մեծ մասն ուշադրության պակաս ունեն: Նրանք իրենց անտեսված են զգում: Մինչդեռ իսկական կնոջը հարկավոր չեն լրացուցիչ միջոցներ, որպեսզի ուշադրություն գրավի իր անձի հանդեպ: Նա ուշադրության պակաս չի զգում: Ճիշտ հակառակը՝ երբեմն ճնշվում է ուշադրության ավելցուկից:
9. Իսկական կինն իրեն բնական է պահում ցանկացած իրավիճակում: Նա չի սիրում ձևացնել ու կեղծել: Ի՞նչ կարիք կա սեթևեթել, եթե առանց դրա էլ մարդիկ հիանում են քեզնով, երբեմն էլ՝ նախանձից պայթում:
10. Իսկական կինը ուրիշների կյանքով չի ապրում: Իսկական կինը լայնախոհ է և ու չի սիրում քիթը խոթել ուրիշների կյանքի մեջ: Նա կարող է քննադատաբար վերաբերվել ինքն իրեն, սակայն չի փորձի տեղի-անտեղի դատապարտել այլոց:
11. Իսկական կինը չի փաթաթում իր խնդիրները այլոց վզին: Հաճախ նա անգամ չի էլ խոսում այդ խնդիրների մասին: Եթե նա լրացուցիչ մի քանի ժամ է ստիպված եղել անցկացնել աշխատավայրում, նա շարունակ չի փնթփնթա այդ մասին: Հաջորդ օրը նա թարմ տեսքով ու թարմ մտքերով կհայտնվի աշխատավայրում, և ոչ ոքի մտքով էլ չի անցնի, որ նա ժամերով գլուխ է կոտրել ինչ-որ նախագծի վրա ու միայն իրեն հայտնի խորամանկ միջոցներով է կարողացել քողարկել իր հոգնությունը:
12. Իսկական կինն ամեն ինչի մեջ հետին միտք ու իր դեմ լարած թակարդ չի տեսնում: Նա պարզապես վայելում է կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: