Ամուսնությունը տղամարդկանց համար օգտակար է, կանանց համար՝ ոչ միշտ
Lifestylenews.am-ը գրում է.
Լոնդոնի մի քանի բուհերի ներկայացուցիչներ միջին տարիքում մարդկանց ընտանեկան դրության եւ առողջության կապի շուրջ առաջին խոշոր հետազոտությունն են անցկացրել: Այն վկայում է. ընտանեկան կյանքն ամենեւին էլ ոչ բոլորին է օգտակար:
Գիտնականների հանգել են եզրակացության, որ տղամարդկանց առողջությունը կարող է կախված լինել ընտանեկան կարգավիճակից, մինչդեռ կանանց մոտ նման կապ չի նկատվում: Ըստ Medikforum.ru-ի, կանանց առողջության համար ոչ մի նշանակություն չունի, նրանք ամուսնացած են, բաժանված, թե՞ միայնակ:
Մասնագետների համոզմամբ, միջին տարիքի չամուսնացած կանայք, իրենց ամուսնացած հասակակիցների պես, նյութափոխանակության սինդրոմի զարգացման միանման հակվածություն ունեն (շաքարախտի, հիպերտոնիայի եւ ճարպակալման համալիր): Իսկ ահա չամուսնացած տղամարդկանց պարագայում պատկերն այլ է: Օրինակ՝ չամուսնացած տղամարդկանց մոտ ավելի մեծ է շնչառական օրգանների հիվանդությունների առաջացումը: Բացի այդ, չամուսնացած տղամարդկանց մոտ 14%-ով ավելի մեծ է սրտի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը, քան ամուսնացած տղամարդկանց մոտ: