Ինչպես վերականգնել աչքերի տեսողությունը
Lifestylearmlur.am-ը գրում է.
Շատ կարևոր է հասկանալ, որ տեսողությունը կախված է ոչ թե աչքի ոսպնյակից, այլ այն մկանների ուժից, որոնք շրջապատում են այդ ոսպնյակը: Աչքերի մկաները, ինչպես և ոտքերի մկանները, շատ կարևոր է մարզել, դրանով իսկ՝ լավացնելով տեսողությունը:
Եթե մարդը ոտքը վնասելուն պես՝ անմիջապես նստի հաշմանդամի սայլակին, ապա ժամանակի ընթացքում ոտքերը կդադարեն աշխատել: Այդպես է նաև աչքերի դեպքում. եթե տեսողության վատացման դեպքում անմիջապես սկսեք ակնոց կրել, ապա աստիճանաբար կկորցնեք տեսողությունը: Այդ պատճառով շատ կարևոր է հրաժարվել ակնոցից:
Եթե ձեր տեսողությունն այդքան էլ վատ չէ, ապա անմիջապես հանեք ձեր ակնոցն ու սկսեք աչքերի համար նախատեսված վարժություններ կատարել:
Տեսողության վերականգնման համար նաև կարևոր է՝
♦Խուսափել աչքերի գերծանրաբեռնվածությունից և ցերեկը մի քանի ժամ կա՛մ քնել, կա՛մ պարզապես մի քանի րոպեով փակել աչքերը:
♦Կատարել աչքերի համար նախատեսված հատուկ վարժություններ:
♦Ամբողջովին հրաժարվել ակնոցից (իհարկե, եթե տեսողությունը դեռ կարելի է բուժել):
♦Աչքերի հատուկ կետերը մերսել:
♦Հետևել օրվա ռեժիմին (ժամը 22:00-ին քնել և արթնանալ արևածագից առաջ): Զբոսնել առանց ակնոցի և հեռու նայել:
♦Պահպանել դիետա (հրաժարվել յուղոտ, խմորային, տապակած, աղի և ապխտած սննդից), և օգտագործել գազարի հյութ՝ մի քանի կաթիլ զեյթունի ձեթով, հապալաս:
♦Լվանալ աչքերը տաք ջրով:
♦Կատարել հնդկական տրակատա վարժություններ: Հանգստանալ և հնդկական հանգստացնող երաժշտություն լսել:
♦Խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից և սթրեսից: