Mic.com-ը Սիրուշոյին ընդգրկել է ամերիկացիներին անհայտ 9 լավագույն երաժիշտների ցանկում
LifestyleMic.com կայքը հոդված է հրապարակել 9 հայտնի երաժիշտների մասին, որոնց մասին ամերիկացի երաժշտասեր հանրությունը դեռևս չի լսել: Ինչպես տեղեկացնում է Mic.com-ը, ներկայացված երգիչների թվում է նաև Սիրուշոն: «Աշխարհում հայտնի 9 եր աժիշտներ, որոնց մասին ամերիկացիները չեն լսել» հոդվածում նշվում է, որ Քարդաշյանները միակ հայտնի հայերը չեն:
«Փոփ-աստղ Սիրուշոն իր առաջին մրցանակը շահել է 9 տարեկանում և այդ օրվանից սկսած` նվաճել մրցանակը մրցանակի հետևից հայկական երաժշտությունն ու ազգային մշակույթը ներկայացնելու համար: Նա առաջին կինն էր, ով 2008 թվականին Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում»,- նշված է հոդվածում:
Սիրուշոյից բացի, աշխարհի 9 լավագույն երաժիշտների Mic.com-ի ցանկում են հայտնվել Agnez Mo-ն, Stromae-ն, Mana-ն, Gaby Amarantos-ը, A.R. Rahman-ը, D'Banj-ը, Yelle-ը և CL-ը: