Արսեն Գրիգորյան.«Կնոջս հարցում բախտս իրոք բերել է»
LifestyleԱրսեն Գրիգորյանն այսօր կնոջը հրավիրելու է ռոմանտիկ ընթրիքի, իսկ առիթն ամուսնության 6-ամյակն է:): Երաժիշտը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ սիրելիի հետ երեկոն անցկացնելու է գողտրիկ մի վայրում.«Վերջին տարիներին երկուսիս զբաղվածությունը թույլ չի տալիս առանձնանալ եւ երկուսով ժամանակ անցկացնել: Այսօր կօգտվենք առիթից »,-նշել է նա:
Երգիչը հատուկ օրերի չի սպասում Ջուլիետային հաճելի անակնկալներ մատուցելու համար. «Դեռ չգիտեմ` ինքն ինձ համար նվեր պատրաստել է, թե՝ ոչ, բայց ես հաճախ եմ նվերներ անում. իմ բոլոր երգերը նվիրված են կնոջս:)»:
Արսենի խոսքով` ամուսնությունից հետո իր կյանքն ամբողջովին փոխվել է. «Երջանիկ եմ, որ կողքիս իր պես կին ունեմ: Նրա հարցում բախտս իրոք բերել է. իմ լավագույն ընկերն է: Շնորհակալ եմ նրան երկու հրաշք բալիկի համար»:
Շարունակությունը՝ այստեղ:
