Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Զինծառայողների արտերկրում բուժվելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ բուռն քննարկում անցավ ԱԺ-ում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մարտական հերթապահության ընթացքում և առաջնագծում վնասվածք ստացած զինծառայողները պետական բյուջեի միջոցներով արտերկրում բուժվելու հնարավորություն կստանան, եթե բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը բավականին բուռն ընթացավ: Օրենքի նախագծի հեղինակ,  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ նախագծում արվել են որոշակի փոփոխություններ, հաշվի են առնվել որոշ պատգամավորների առաջարկներ: Պատգամավորն առաջարկեց օրինագիծն ընդունել երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը նշեց, որ ինքն օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է երկու առաջարկ, որոնցից մեկը վերաբերում էր օրենքին հետադարձ ուժ տալուն՝ նախագծի հեղինակներին շնորհակալություն հայտնելով այդ առաջարկն ընդունելու համար: Պատգամավորն առաջարկել է նաև նախագծում սահմանել, որ արտերկրում պետական միջոցներով բուժվելու հնարավորություն կստանան ոչ միայն մարտական հերթապահության ընթացքում և առաջնագծում խեղում կամ վնասվածք ստացած զինծառայողները, այլ բոլորը, որը մերժվել է նախագծի հեղինակների կողմից: Մերժման համար ի՞նչ հիմնավորումներ են բերվում:

Ասում են, որ նախագծի նախնական տարբերակում այդ մոտեցումը ներառված է եղել: Սակայն մենք այս պահին չենք քննարկում նախագծի նախնական տարբերակը. մենք ունենք վերջնական տարբերակ, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծ, որով նախատեսված է բացառապես առաջնագծում մարտական ծառայություններ կատարելիս կամ մարտական հերթապահության ընթացքում խեղում և վնասվածք ստացած զինծառայողների համար նախատեսել արտերկրում բուժում ստանալու հնարավորություն, եթե Հայաստանում բուժման կազմակերպումն անհնարին է:Ես չեմ կարող հիմնավոր համարել այն փաստարկները, թե ինչու է մերժվել իմ երկրորդ առաջարկը, որովհետև ի՞նչ է նշանակում՝ մենք այս պահին հնարավորություն չունենք մեր բոլոր զինծառայողների համար ապահովել արտերկրում բուժվելու հնարավորություն, թե Հայաստանում դա հնարավոր չէ կազմակերպել: Մեր բոլոր զինվորները, նրանց ընտանիքները պետք է վստահ լինեն, որ պետությունը երաշխավորում է նման օգնություն այն իրավիճակներում, ինչը նախատեսված է օրինագծով»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը նկատեց, որ սա այն իրավիճակն է, որ տարբերակում չպետք է դրվի,  թե զինծառայողն ինչ իրավիճակում է խեղում կամ վնասվածք ստացել: Նահապետյանը ցավ հայտնեց, որ օրենքի նախագծի քննարկմանը ակտիվ մասնակցություն չեն ունեցել կառավարության ներկայացուցիչները: Նահապետյանը ևս մեկ անգամ խոսեց այն մասին, որ հարկավոր է օրենքի նախագծով նախատեսված արտոնությունը տարածել բոլոր զինծառայողների վրա՝ հավելելով, որ ոչ պաշտոնական հաշվարկներով դա տարվա կտրվածքով պետության վրա ծախսային մեծ բեռ չի առաջացնի:

Կորյուն Նահապետյանի ելույթին արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: «Ես կարծում եմ, որ չի կարելի ձեր ցանկություններն անընդհատ պարտադրել: Պարոն Նահապետյան, կարող էիք ձեր խմբակցությունում համոզել: Եթե այդքան կարևորում եք, կարող էիք այս հարցը ձեր հանձնաժողովում քննարկել: Չի կարելի անընդհատ հակասել մի նախագծի, որին հենց սկզբից միացել և հավանություն է տվել ողջ խորհրդարանը»,- ասաց ԱԺ նախագահը:

Կորյուն Նահապետյանի մտահոգությունները կիսում է նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Իր ելույթում Բիշարյանն ընդգծեց, որ օրենքի նախագիծը պետք է տարածվի բոլոր զինծառայողների վրա:

Օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը համաձայնեցումների, երկարատև քննարկումների արդյունքում ծնված նախագիծ է: «Սա նախագիծ է, որի համար բոլորս պայքարել ենք, և մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ բոլորդ մեր փոխարեն կանեիք դա: Հիմա այնպես է ստացվել, որ ես և պարոն Մարուքյանը ներկայացրել ենք այս նախագիծը՝ համաձայնեցնելով այն եզրակացության կառավարության ներկայացուցիչների հետ»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ մարտական հերթապահություն կամ առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողները հատուկ կատեգորիա չեն: «Մեր զինծառայողների 1/3-ը օրվա կտրվածքով իրականացնում է մարտական հերթապահություն և ծառայություն է իրականացնում առաջնագծում: Հարգելի գործընկերներ, այս պահին մենք քայլ ենք կատարել, փոքր քայլ, թե մեծ քայլ, կարևոր չէ: Այս պահին մենք ակնկալում ենք ձեր բոլորի աջակցությունը, այլ ոչ թե տպավորություն ստեղծվի, թե դուք առաջարկում եք, որ մենք աջակցենք մեր բոլոր զինծառայողներին, իսկ մենք դրան դեմ ենք»,- հավելեց պատգամավորը:

Արփինե Հովհաննիսյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ իրենք ընդունել են պատգամավորների առաջարկները՝ օրենքին հետադարձ ուժ տալու առումով: Ավարտելով ելույթը՝ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին շահագրգիռ քննարկումների և անկեղծ մտահոգության համար:

Եզրափակիչ ելույթում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կրկնեց այն միտքը, որ նախագծի նախնական տարբերակում սահմանված է եղել, որ այն պետք է տարածվի բոլոր զինծառայողների վրա, սակայն հանգել են վերջնական տարբերակին քննարկումների արդյունքում:

Անդրադառնալով պատգամավորների առաջարկներին՝ հիվանդությունների ցանկ սահմանելու վերաբերյալ՝ Մարուքյանն ընդգծեց, որ նման ցանկ սահմանելու անհրաժեշտություն բացարձակ չկա, քանի որ այդպիսով իրենք սահմանափակելու են նախագիծը: «Եթե մենք նախատեսում ենք հիվանդությունների ցանկ, դա նշանակում է, որ մենք նեղացնում ենք օրենքի կարգավորման շրջանակը»,- մանրամասնեց պատգամավորը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը քվեարկության կդրվի հունիսի 18-ի նիստում:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить