Վարդան Հովսեփյանը 32-ամյակը նշելու խենթ տարբերակ է ընտրել
LifestyleՄի շարք ֆիլմերից եւ սերիալներից հայտնի դերասան Վարդան Հովսեփյանն այսօր տոնում է 32-ամյակը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ տարեդարձի առթիվ առաջինը շնորհավորել է սիրելին, ինչին հաջորդել է ընկերների պատրաստած հաճելի անակնկալը. «Հրավիրել էին իրենց աշխատավայր, որտեղ դիմավորեցին տորթով:): Կեսգիշերից անթիվ-անհամար զանգեր ու հաղորդագրություններ եմ ստանում. շատ-շատերն են հիշել»:
Հոբելյարի խոսքով` ինքն ու իրեն շրջապատող մարդիկ խենթությունների սիրահար են եւ ամեն տարի յուրօրինակ որեւէ վայրում են նշում ծննդյան տոները.«Քիչ առաջ որոշեցինք երեկոն Արագածի գագաթին անցկացնել: Հիմա շտապում ենք հաղթահարել լեռան 3200 մետր բարձրությունը:)»:
Տորթի մոմերը փչելիս Վարդանը գրեթե միշտ նույն երազանքն է մտապահում.«Ուզում եմ, որ ծնողներս, ընկերներս ու հարազատներս որքան հնարավոր է երկար ու առողջ կյանք ունենան»:
Շարունակությունը` այստեղ:
