Ի՞նչ անակնկալ են պատրաստել ՀՏ Հայկոն և Միշոն
LifestyleBlogNews
ՀՏ Հայկոն և Միշոն կրկին միասին կներկայանան հանրությանը. «Շարմ հոլդինգը» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է լուսանկար, որում նրանք կրկին միասին են։ Տարիներ առաջ լայն տարածում գտած աղմկահարույց կոնֆլիկտից հետո սա նրանց առաջին համագործակցությունն է։

BlogNews.am-ը կապ հաստատեց «Շարմի» հետ՝ պարզելու, թե ինչ համագործակցություն է սպասվում «Հայ տղեք» խմբի նախկին անդամներից, սակայն մեզ ասացին, որ մանրամասներ կարող են հայտնել մի քանի օրից։
Մեր տեղեկություններով՝ այս անգամ «Հայ տղեքին» ռեփը չէ, որ միավորել է։)
