Քիմ Քարդաշյանի եղբայրը շատ է գիրացել. մայրը վախենում է նրա առողջության համար (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, շատ է գիրացել։ Նրա մայրը՝ Քրիս Ջենները նշել է, որ անհանգստանում է որդու առողջության ու կյանքի համար։ Ռոբ Քարդաշյանը, մոր խոսքով, դեպրեսիայի մեջ է, շատ է ուտում և չի հետևում քաշին։ Օրերս պապարացիները Ռոբին նկատել են արագ սննդի կետի մոտ երեկոյան ժամը 10-ին։ Նա դուրս է եկել այդ ժամանին, լուսանկարիչներից ու պապարացիներից խուսափելու համար.