Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարչապետը տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններից որոշներին հանդիպման առաջարկ արեց

 Տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն ուղղված ԴիջիԹեք բիզնես ֆորումը շուրջ 70 ընկերությունների մեկտեղել է մեկ վայրում: Այդտեղ էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով մասնակցեց ֆորումի բացման արարողությանը, շրջեց տաղավարներով, ծանոթացավ տեխնոլոգիական նորարար գաղափարներով հանդես եկող ընկերությունների առաջարկներին, լսեց նրանց հուզող խնդիրները: 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանի տեղեկացմամբ` իրենք առաջիկայում` հուլիսի սկզբներին, հանդիպելու են կառավարության ներկայացուցիչների հետ` արդեն հավաքագրված հարցադրումներով և առաջարկություններով: «Տաղավարներով շրջելու ընթացքում վարչապետը շատ բաներ գրանցեց իր մոտ, որոշ ընկերություններրի հետ պայմանավորվեց հանդիպումներ անցկացնել թե սպեցիֆիկ, թե ոլորտային խնդիրների շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Վարչապետի ուշադրությունը գրավեց հայաստանյան «Լայմթեք» ընկերության արտադրանքը, այն է` հերթերի կառավարման համակարգերը, ինֆորմացիոն տերմինալները, որոնց միջոցով հնարավոր է կազմակերպել տարբեր հարցումներ, կատարված աշխատանքի գնահատում,  ինչպես նաև վճարային համակարգերը: Լրագրողների հետ զրույցում «Լայմթեք» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը նշեց, որ ներկայում բազմաթիվ բանկեր, հեռահաղորդակցական ոլորտի ընկերություններ, պետական հաստատություններ` Պետական ռեգիստրը, Կադաստրի պետական կոմիտեն, Հարկային ու Մաքսային կոմիտեները, կիրառում են իրենց արտադրած համակարգերը: «Վարչապետը հետաքրքրված էր ինֆորմացիոն տերմինալների կիրառմամբ, հատկապես, գնահատման համակարգերով, որոնք կարող են օգտակար լինել համայնքային կառավարման գործում: Այս սարքերի միջոցով հնարավոր է ավելի հեշտ ու մատչելի շփվել քաղաքացիների հետ: Եթե առաջ թղթային եղանակով էին նամակներ գրում քաղաքացիները, հիմա կարող են իրենց կարծիքը թողնել թվային եղանակով, միանգամից այդ ինֆորմացիոն թեկուզ հեռավոր  սահմանային գյուղից կհայտնվի հենց կենտրոնական գրասենյակում, որտեղից կարող են ավելի արագ կառավարվել»,-ասաց Գևորգ Սաֆարյանը:

GENO6 մոբայլ և վեբ ծրագրավորման ընկերության ծրագրերի ղեկավար Արման Քուչուկյանի տեղեկացմամբ` իրենք վարչապետին առաջարկեցին իրենց ծառայությունները կառավարման համակարգի որևէ հատվածի ավտոմատացման գործընթացում: «Օրինակ, հեռաբժշկության ոլորտում կարելի է ստեղծել մի ծրագիր, որը կլուծի տարեց մարդկանց բժշկական օգնություն ստանալու պահանջարկը կամ երեխա ունեցող մայրիկների համար կարելի է մտածել ինչ-որ լուծում»,-ասաց Արման Քուչուկյանը: Հովիկ Աբրահամյանն ընկերության ներկայացուցիչներին հրավիրեց քննարկման:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ցուցահանդեսային մասում ներկայացված էր նաև ԻՏՁՄ-ն` մի քանի տաղավարներով: Նախ վարչապետը ծանոթացավ Հայաստանի ՏՏ բրենդի` «Surprising engineering»-ի լուծումներին, թե ինչ մոտեցումներով է Հայաստանը փորձում ներկայանալ աշխարհին, այնուհետև «Արմ Ռոբոտիքս» տաղավարի մոտ վարչապետը երկար ժամանակ անցկացրեց` դիտելով դպրոցականների ստեղծած համակարգչային ու բջջային խաղերի կիրառումը:  

«Արմ Ռոբոտիքս» ծրագրի ղեկավար Շուշան Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց տաղավարում ցուցադրված են «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից», «Մեկ ընկերություն, մեկ դպրոց» ծրագրերի, «Digicode» պատանեկան ծրագրավորման մրցույթի, ինչպես նաև «Open Game» համակարգչային խաղերի գրանցած ձեռքբերումները: «Ցուցադրված են դպրոցականների ծրագրավորած խաղերը: Այսօր մոտ 60-70 դպրոցներում գործում են ռոբոտաշինության խմբակներ, որտեղ 5-րդ դասարանից սկսած` դպրոցականներն աշխատում են հայկական «Աղվես», «Կրիա» ծրագրերով: Երեխան խաղ խաղացողից վերածվում է խաղի ստեղծողի: Եթե առաջ նա գնում էր տուն խաղ խաղալու, ապա հիմա հասնում է տուն, որ ստեղծի այն խաղը, որը երազում է խաղալ»,-ընդգծեց Շուշան Գրիգորյանը: 

Նրա խոսքով` ներկայում խաղերի ծրագրավորումը ամենապահանջված մասնագիտություններից է, քանի որ այն իր մեջ ներառում է մի քանի հմտությունների կիրառություն, իսկ հայ երեխաներն արդեն առաջընթաց են գրանցում այդ հարցում:

Շուշան Գրիգորյանի դիտարկմամբ` դպրոցականների ստեղծած էլեկտրոնային խաղերի մի մասը արդեն հայտնի խաղերի կրկնօրինակումն է, բայց կան նաև խաղեր, որոնց հիմքում ընկած են յուրահատուկ սկզբունքներ: «Մենք ունենք 8-րդ դասարանցու ծրագրավորած խաղ, որը մեկ ստեղնով կառավարում է հայելային դասավորված երկու կերպարներ: Երբ դու սեղմում ես աջ, մյուսը գնում է ձախ, բայց խաղի էությունը նրանում է, որ այդ կերպարները իրար երբեք չհպվեն, բայց օգնեն հաղթահարել փուլերի դժվարությունները: Կա նաև «հակառակ ժամանակի էֆֆեկտով» աշխատող խաղ: Մենք սովոր են, որ խաղն ուղղված է լինում դեպի աճին, իսկ, օրինակ, երեխաներից մեկը ստեղծել է խաղ, որով ծերուկ որոշ գործողություններ անելուց հետո, կարող է երիտասարդանալ»,-նշեց Շուշան Գրիգորյանը:

Ամենամյա ԴիջիԹեք 8-րդ բիզնես ֆորումին մասնակցում է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլբնագավառների և պետական կառավարման ոլորտի շուրջ 70 ընկերություն: Այս տարի առաջինանգամ ֆորումի շրջանակում տեղի է ունենալու Դիջիբիզնես մրցանակաբաշխություն. տարբերանվանակարգերով մրցանակ է շնորհվելու ոչ ՏՏ ոլորտի՝ իրենց գործունեության մեջ առաջատարտեխնոլոգիական լուծումները հաջող կիրառող 10 ընկերության:

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!