Ժաննա Ֆրիսկեի քույրը համոզում էր նրան ընդունել դեղահաբերը
LifestyleNews.am-ը գրում է.
Ժաննա Ֆրիսկեի հայրն ու քույրը պատմել են, թե ինչ էր կատարվում իրենց ընտանեկան կյանքում, երբ երգչուհու մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։
«Ժաննան իր հիվանդությանը վերաբերում էր որպես ախտորոշում, ոչ թե պատիժ, եւ նա երբեք չէր արտասվում», - ասել է Ֆրիսկեի հայրը։ Ավելին, հայրը նշել է, որ Ժաննան մի քանի անգամ խոսք էր տվել, որ անպայման եւս մեկ թոռնիկ է պարգեւելու նրան, հայտնել է «Дни»՝ վկայակոչելով НТВ-ին։
Իսկ Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, պատմել է, որ համոզում էր երգչուհուն ընդունել դեղահաբերը։
«Ես նրան համոզում էի, որ նա պետք է ընդունի դեղահաբերը, քանի որ փոքրիկ ունի ու պետք է հանուն նրա պայքարի եւ ապրի։ Իսկ ապրելու համար հարկավոր էր ընդունել դեղահաբերը», - ասել է Նատալյան։
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 18-ին Նիկոլո-Արխանգելսկ գերեզմանատանը։ Հայտնի երգչուհուն հրաժեշտ տալու էին եկել Ֆիլիպ Կիրկորովը, Լերա Կուդրյավցեւան, Սերգեյ Լազարեւը, Օլգա Օռլովան եւ ուրիշներ։
- See more at: http://style.news.am/arm/news/23084/zhanna-friskei-quyry-hamozum-er-nran-yndunel-dexahabery.html#sthash.yJvKoLaj.dpuf